Խոշոր ավտովթար Լոռիում. մեքենան բախվել է շինության պատին եւ կողաշրջվել (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոռու մարզում այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 12:00-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 48-ամյա Արմեն Հովհաննիսյանն իր վարած Renault մակնիշի 879 AL 61 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել «Ծաղկունք» ռեստորանային համալիրի մոտ քարե պարսպին եւ կողաշրջվել: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն:
Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում:
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Մեգաշին» ՍՊԸ-ի հաշվեկշռում:



1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



