Թուրքիան կփորձի կանգնեցնել սիրիական բանակի հարձակումն Իդլիբում. Չավուշօղլու
INTERNATIONAL NEWSԹուրքիան իր առաջ նպատակ է դնում կանգնեցնել սիրիական կառավարական ուժերի հարձակումը Իդլիբի շրջանում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն:
«Մենք շատ ջանքեր ենք գործադրել չափավոր ընդդիմության խմբերի և արմատական խմբավորումների տարանջատման հարցում: Ասադի ռեժիմը հարվածներ է հասցնում Իդլիբում ահաբեկիչների առկայության պատրվակով: Մեր նպատակն է կանգնեցնել հարձակումն Իդլիբի ուղղությամբ», - ասել է Չավուշօղլուն թուրքական հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակում է սերտ համագործակցել Ռուսաստանի և Իրանի հետ տարածաշրջանում հումանիտար աղետի կանխման համար:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



