Թուրքիան կփորձի կանգնեցնել սիրիական բանակի հարձակումն Իդլիբում. Չավուշօղլու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան իր առաջ նպատակ է դնում կանգնեցնել սիրիական կառավարական ուժերի հարձակումը Իդլիբի շրջանում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն:
«Մենք շատ ջանքեր ենք գործադրել չափավոր ընդդիմության խմբերի և արմատական խմբավորումների տարանջատման հարցում: Ասադի ռեժիմը հարվածներ է հասցնում Իդլիբում ահաբեկիչների առկայության պատրվակով: Մեր նպատակն է կանգնեցնել հարձակումն Իդլիբի ուղղությամբ», - ասել է Չավուշօղլուն թուրքական հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակում է սերտ համագործակցել Ռուսաստանի և Իրանի հետ տարածաշրջանում հումանիտար աղետի կանխման համար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



