Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Հոխորտանքի համախտանիշ. երբ հակադարձման այլ միջոց չկա. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստան–Լիխտենշտեյն ֆուտբոլային հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Հենրիխ Մխիթարյանը նշել էր, թե կարող ենք չգնալ մարզադաշտ, եթե նեգատիվ ենք մտածում և գնում ենք հավաքականի պարտությունը տեսնելու: Ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականի ամենահայտնի ֆուտբոլիստի հայտարարության ենթատեքստը հասկանալի է, բնական է, եթե երկրպագում ենք մեր հավաքականին, ապա դա անում ենք ոչ թե հաղթանակների համար, այլ որ մեր հավաքականն է, սակայն մյուս կողմից, Մխիթարյանի խոսքում զգացվում է կարծես թե նեղացկոտություն քննադատությունների հանդեպ: Ի դեպ, սրան չէինք անդրադառնա, եթե խնդիրը միայն այս հարցազրույցը կամ էլ միայն ֆուտբոլը լիներ:

Բանն այն է, որ հաճախ մենք նման տրամադրությամբ հայտարարություններ ենք լսում ոչ միայն տարբեր մասնագիտության ու զբաղմունքի տեր անձանցից, այլև քաղաքական գործիչներից ու պետական պաշտոնյաներից, ընդ որում՝ բարձրաստիճան պաշտոնյաներից: Անշուշտ, Մխիթարյանի պարագայում հասկանալի է, որպես ֆուտբոլիստ նա չի կարող ընդունել, որ հավաքականի երկրպագուները քննադատեն հավաքականին կամ հենց իրեն՝ չստացված խաղի համար, ի դեպ, նա հենց այդպես էլ ասում է՝ սա ֆուտբոլ է, որտեղ ամեն ինչ էլ պատահում է: Սակայն, երբ այսօրինակ մտայնություններն արտահայտվում են պետական վերնախավի բառապաշարում, շեշտադրությունների մեջ և հանրային խոսքում, ապա կարող ենք ասել, որ գործ ունենք պարզունակ հոխորտանքի հետ կամ էլ ժողովրդական լեզվով ասած՝ «մուննաթի»: 

Երևի կհիշեք՝ մեր նախկին վարչապետներից մեկն ասում էր՝ լավ է, թող մարդիկ արտագաղթեն, որ հեղափոխություն չանեն, մեկ այլ նախկին վարչապետ հոխորտում էր քաղաքացու վրա, թե՝ քո արտագաղթելով մի վախեցրու, կարող ես գնալ, այս ցանկը կարող ենք երկար շարունակել, բայց այստեղ խնդիրը բոլորովին էլ այդ արտահայտությունները չեն, այլ մտածողության տեսակը՝ եթե մենք լավը չենք, հեռացեք, եթե երկիրը խնդիրներ ունի ու դրանից դժգոհ եք՝ հեռացեք, եթե ֆուտբոլի հավաքականի խաղը ձեզ դուր չի գալիս՝ ստադիոն մի եկեք և այսպես շարունակ: Ըստ էության, հանրային անտարբերությունը և անտեսվածության զգացումը գալիս է հենց այս մտայնություններից: 

Ընդ որում՝ պետք է նշել, որ այստեղ կապ չունի, թե խոսքը իշխանության մասին է, թե Հենրիխ Մխիթարյանի կամ էլ, ասենք, որևէ արվեստագետի, ինժեների, թե այլ հայտնի կամ անհայտ անձի: Մտածողությունը, ըստ էության, նման բաժանումների չի նայում, մտածողությունը ձևավորվում է միջավայրում, որտեղ հոխորտանքը դառնում է քննադատությանը, դժգոհությանը հակադարձելու միջոց, ընդ որում՝ վատագույն միջոցը, որովհետև երբ քաղաքացին արդարացիորեն, տեղին կամ էլ զուտ զգացմունքների ազդեցության տակ դժգոհություն է արտահայտում, դա դեռ չի նշանակում, թե նա հասարակությանը ոչ պիտանի է, իսկ հոխորտանքը հենց նման տպավորություն է ստեղծում: Պատկերացրեք, եթե յուրաքանչյուրիս մեր սովորական դժգոհության կամ քննադատության համար ասեն՝ չեք ուզում, հեռացեք, տրամաբանական է, որ ամեն մեկս էլ մեզ անտեսված ու անպիտան կզգանք, քաղաքացիներ, որոնց կարիքը չունեն իշխանությունները, որոնց կարիքը չունեն սպորտսմենները, նկարիչները, դերասանները և այլն:

Այսպիսի մոտեցումներով երբեք հնարավոր չի լինի կառուցել առողջ հանրություն, որտեղ լսելի է բոլորի ձայնը, քննադատությունը, դժգոհությունը՝ անկախ նրանից, ընդունելի են դրանք, հաճելի, թե անընդունելի ու տհաճ: Ի վերջո բազմակարծությունն ու ժողովրդավարությունն էլ ծնվում են հենց այստեղից, ի վերջո ժողովրդավարության գերագույն արժեքը մարդն է և քաղաքացին, որը պետք է լինի գնահատված, որի զայրույթի, քննադատության, վերաբերմունքի հետ պետք է հաշվի նստեն բոլորը առանց նախապայմանների ու առանց բացառության:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation