Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Բերդիկ գյուղի դպրոցում 13 օձ է հայտնաբերվել. ծնողները խուսափում են երեխաներին դպրոց ուղարկելուց

SOCIETY

 Արարատի մարզի Բերդիկ գյուղի դպրոցում կարճ ժամանակում 13 օձ է հայտնաբերվել: Ծնողները վախենում են երեխաներին դպրոց ուղարկել՝ ահազանգելով խնդրի մասին: Տնօրենը վստահեցնում է՝ վտանգը գրեթե չեզոքացրել են, մարզպետարանը ևս ընթացիկ աշխատանքներ է տանում:

 «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ինչպես ծնողների, տնօրենի, այնպես էլ մասնագետների հետ:

«Օգոստոսի 18-ից մինչ սեպտեմբերի 1-2-ը 13 հատ իժ տեսակի օձ ենք հայտնաբերել: Օձերը գտել ենք դպրոցի ներսում: Այդ ժամանակ երեխաները դասի չեն եղել: ԱԻՆ-ը օձերին տեղափոխել է անվտանգ տարածք, սակայն մեծ մասը մենք մեր միջոցներով ոչնչացրել ենք: Դիմել ենք մարզպետի աշխատակազմի ղեկավարին, ով ընդառաջելով՝ զանգահարել է Առողջապահության նախարարություն: Դիմել ենք նաև սանիտարահամաճարակային կայան, որն ախտահանումներ է արել: Օգտագործել ենք ժողովրդական ավանդական միջոցները, ծծումբ ենք ծխեցրել: Օգնել է նաև իմ ընկերներից մեկը՝ անասնաբույժը, ով  դեղ է առաջարկել օձերի դեմ: Դրանից հետո արդեն քանի օր է՝ չենք նկատել օձերի»,-վստահեցրեց Բերդիկի դպրոցի տնօրեն Սեդա Մինասյանն ու հավելեց՝ դպրոցը գտնվում է դաշտի կողքին, ամենայն հավանականությամբ օձերը հենց այդտեղից էլ գալիս են:

Նրա խոսքով՝ դպրոցի շինություններից մեկի աստիճանները քանդել են, գտել այն տեղը, որտեղ օձերը ձվադրել էին: Նշեց՝ մարզպետարանը աջակցություն է ցույց տվել՝ դիմել է համապատասխան կառույցներին, ջրմուղից տրակտոր է ուղարկել, որով դպրոցի չորս կողմը մաքրել են: Նա վստահեցրեց՝ աշակերտները դասերից չեն խուսափում օձերի պատճառով: «ԱԻՆ-ից մի ամբողջ ջոկատ է եկել, ստուգել են հնարավոր բոլոր անցքերը, գրքերը: Ոչ ոք չի վախենում, քանի որ վտանգը չեզոքացված է»,-վստահեցրեց տնօրենը:

Աշակերտներից մեկի՝ Օվսաննա Գրիգորյանի մայրը՝ Սեդա Մինասյանը նշեց՝ իսկապես շատ վախեցած են: «Աղջիկս գիշերը լացակումած եկել է ու ասել, որ երազում օձեր է տեսնում, իրեն դպրոց չուղարկեմ: Քանի օր է դպրոց չի գնացել: Սեպտեմբերի 6-ին երեխաներին արդեն կանչել են դպրոց: Բայց աշակերտների 70 տոկոսը, երևի, չի գնում, շատ վախեցած են»,-ասաց ծնողը:

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 1-ին կազմակերպված միջոցառումից հետո երեխաներին դրսում են բաժանել դասացուցակները, չեն թողել ներս մտնել: Դպրոցում ասել են, որ ախտահանել են դասարաններն ու դեղ շաղ տվել: Վերջին օձը գտել են դպրոցի մարզասրահում: Նախկինում դպրոցի տարածքում և նույնիսկ ներսում ևս օձեր նկատել են, բայց ոչ այսքան շատ:

6-րդ դասարանի աշակերտ Վահե Ավագյանի մայրը՝ Լիաննա Դավթյանը ևս անհանգստացած է խնդրով: «Երեխաս դպրոցում է, բայց կցանկանայի հիմա ես էլ իր հետ լինեի, քանի որ անհանգստացած եմ: Կարծում եմ՝ այդքան շուտ չեն վերանա օձերը, եթե 13 հատ գտնվել է, անպայման էլի կլինեն: Սեպտեմբերի 3-ին երեխաները գնացել են դպրոց, երկու օձ են գտել, երեխաներին տուն են ուղարկել»,-ասաց ծնողն ու նշեց, որ, այնուամենայնիվ, չի պատրաստվում երեխային դպրոց ուղարկել, քանի որ շատ վախեցած է:

Արարատի մարզպետարանից տեղեկացանք, որ լուրը ստանալուց հետո անմիջապես դիմել են փրկարարական վարչություն, տրամադրել են տեխնիկա: Մաքրել են նաև դպրոցի հարակից տարածքը, որտեղ տատասկներ կային, և օձերը կարող էին բույն դնել: Անմիջապես փակվել են դպրոցի բոլոր անցքերը, որտեղով օձերը կարող էին ներս ու դուրս անել: Մարզպետարանը կապ է հաստատել նաև բոլոր այն ծառայությունների հետ, որոնք կարող էին որևէ աջակցություն ցուցաբերել:

Վստահեցրին՝ վտանգը գրեթե չեզոքացրել են և դեռ աշխատանքներ են իրականացնում: Քանդել էին աստիճանի հատվածը, որտեղ օձերը ձվադրել էին, դա էլ պիտի վերանորոգեն, որ լիարժեք վնասազերծեն վտանգը: Երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով աշխատանքներ են տանում նաև դպրոցի մարզասրահում:

ՀՀ բնապահպանության նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը վստահեցրեց՝ ուզում է տարածքը ծծումբով, ուզում է քլորով մաքրեն, օձերի համար որևէ նշանակություն չունի: Չկա դեռ այնպիսի նյութ, որից օձերը խուսափեն: Նրա խոսքով՝ օձերը շատ շոգ եղանակին դուրս են գալիս ու գտնում հով, խոնավ վայրեր, երևի հենց այդպես էլ հայտնվել են դպրոցում: «Ամենակարևորը պետք է պարզել այդ օձերի տեսակը: Այդ շրջանում կան 15 տեսակի օձեր, որոնցից ընդամենը 1-ը՝ գյուրզան է վտանգավոր»,-ասաց Աղասյանը:

 Տեսնելով տեսանյութը, որում երևում է դպրոցում հայտնաբերված 13 օձերից մեկը, Աղասյանը վստահեցրեց՝ տվյալ օձը կապարագույն սահնօձ է, որը թունավոր չէ: Այդ տեսակը բացարձակ վտանգ չի ներկայացնում: «Ամենայն հավանականությամբ. գտնված մյուս օձերը ևս եղել են այս տեսակի: Վախենալ պետք չէ: Դրանց կծելու դեպքում անգամ վտանգ չկա: Պետք է պարզապես օձերը տեղափոխել անվտանգ տարածք»,-ասաց մասնագետը:

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանի խոսքով՝ անկախ նրանից՝ օձը թունավոր է, թե ոչ, կամ եթե նույնականացված չի դեռ, պետք է շատ զգուշ լինել: ԱԻՆ-ն այդ պահին չի պարզում օձը թունավոր է, թե ոչ: Եթե օձը ներխուժել է բնակելի տարածք, իրականացվում է արձագանքում, մասնագետները տեղում նույնականացնում են, տեղափոխում անվտանգ տարածք: «Եթե կենդանին մոտ է, չպետք է կտրուկ շարժումներ անել, փակել նրա տեղաշարժման, տարածքից դուրս պրծնելու հնարավորությունը: Ոչ մի դեպքում չի կարելի ինքնուրույն փորձել բռնել կենդանուն: Պետք է ահազանգել 911 ծառայություն, երեխաներին դուրս բերել տվյալ տարածքից, չխոչընդոտել կենդանուն, չհրահրել նրան հարձակման: Օձերը հրաշալի ռեակցիա ունեն՝ մարդուն մի քանի անգամ գերազանցող: Իսկ եթե օձը խայթել է, անմիջապես պետք է դիմել շտապօգնություն, մասնագիտացված կենտրոններ: Պետք է դանդաղեցնել արյան շրջանառությունը, բացառել երեխայի արագ վազքը, կտրուկ շարժումները, որոնք ակտիվացնում են արյան շրջանառությունը՝ հանգեցնելով թույնի արագ տարածմանը»,-խորհուրդ տվեց Խանգելդյանը:

Նրա հավաստմամբ՝ ընդհանուր առմամբ Հայաստանում շատ խիստ վտանգավոր օձեր, որոնց խայթոցը մինչև 5 րոպեն մահվան են հանգեցնում, չկան: Պետք է պարզապես ժամանակին առաջին օգնություն ցույց տալ: Եթե մարդը կարողանա հիշել օձի տեսակը, մասնագետները նույնականացման ժամանակ հակաթույնը շատ արագ կարող են ներարկել: Չնույնականացնելու պարագայում կիրառում են ընդհանուր տեսակի հակաթույն: Տեղաբնակները, ովքեր իրազեկված են, որ տարածքում կան օձեր, պետք է շատ զգույշ լինեն, գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ պաշտպանված կոշիկներ կրեն:

Ավելի վաղ՝ օգոստոսի 25-ի ՀՀ արտակարգ իրավիճակների  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկություն էր ստացվել, որ Արարատի մարզի Բերդիկ գյուղի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկում օձ է նկատվել: Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Աննա Գրիգորյան

 

Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App