Երևան, 22.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բերդիկ գյուղի դպրոցում 13 օձ է հայտնաբերվել. ծնողները խուսափում են երեխաներին դպրոց ուղարկելուց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Արարատի մարզի Բերդիկ գյուղի դպրոցում կարճ ժամանակում 13 օձ է հայտնաբերվել: Ծնողները վախենում են երեխաներին դպրոց ուղարկել՝ ահազանգելով խնդրի մասին: Տնօրենը վստահեցնում է՝ վտանգը գրեթե չեզոքացրել են, մարզպետարանը ևս ընթացիկ աշխատանքներ է տանում:

 «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ինչպես ծնողների, տնօրենի, այնպես էլ մասնագետների հետ:

«Օգոստոսի 18-ից մինչ սեպտեմբերի 1-2-ը 13 հատ իժ տեսակի օձ ենք հայտնաբերել: Օձերը գտել ենք դպրոցի ներսում: Այդ ժամանակ երեխաները դասի չեն եղել: ԱԻՆ-ը օձերին տեղափոխել է անվտանգ տարածք, սակայն մեծ մասը մենք մեր միջոցներով ոչնչացրել ենք: Դիմել ենք մարզպետի աշխատակազմի ղեկավարին, ով ընդառաջելով՝ զանգահարել է Առողջապահության նախարարություն: Դիմել ենք նաև սանիտարահամաճարակային կայան, որն ախտահանումներ է արել: Օգտագործել ենք ժողովրդական ավանդական միջոցները, ծծումբ ենք ծխեցրել: Օգնել է նաև իմ ընկերներից մեկը՝ անասնաբույժը, ով  դեղ է առաջարկել օձերի դեմ: Դրանից հետո արդեն քանի օր է՝ չենք նկատել օձերի»,-վստահեցրեց Բերդիկի դպրոցի տնօրեն Սեդա Մինասյանն ու հավելեց՝ դպրոցը գտնվում է դաշտի կողքին, ամենայն հավանականությամբ օձերը հենց այդտեղից էլ գալիս են:

Նրա խոսքով՝ դպրոցի շինություններից մեկի աստիճանները քանդել են, գտել այն տեղը, որտեղ օձերը ձվադրել էին: Նշեց՝ մարզպետարանը աջակցություն է ցույց տվել՝ դիմել է համապատասխան կառույցներին, ջրմուղից տրակտոր է ուղարկել, որով դպրոցի չորս կողմը մաքրել են: Նա վստահեցրեց՝ աշակերտները դասերից չեն խուսափում օձերի պատճառով: «ԱԻՆ-ից մի ամբողջ ջոկատ է եկել, ստուգել են հնարավոր բոլոր անցքերը, գրքերը: Ոչ ոք չի վախենում, քանի որ վտանգը չեզոքացված է»,-վստահեցրեց տնօրենը:

Աշակերտներից մեկի՝ Օվսաննա Գրիգորյանի մայրը՝ Սեդա Մինասյանը նշեց՝ իսկապես շատ վախեցած են: «Աղջիկս գիշերը լացակումած եկել է ու ասել, որ երազում օձեր է տեսնում, իրեն դպրոց չուղարկեմ: Քանի օր է դպրոց չի գնացել: Սեպտեմբերի 6-ին երեխաներին արդեն կանչել են դպրոց: Բայց աշակերտների 70 տոկոսը, երևի, չի գնում, շատ վախեցած են»,-ասաց ծնողը:

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 1-ին կազմակերպված միջոցառումից հետո երեխաներին դրսում են բաժանել դասացուցակները, չեն թողել ներս մտնել: Դպրոցում ասել են, որ ախտահանել են դասարաններն ու դեղ շաղ տվել: Վերջին օձը գտել են դպրոցի մարզասրահում: Նախկինում դպրոցի տարածքում և նույնիսկ ներսում ևս օձեր նկատել են, բայց ոչ այսքան շատ:

6-րդ դասարանի աշակերտ Վահե Ավագյանի մայրը՝ Լիաննա Դավթյանը ևս անհանգստացած է խնդրով: «Երեխաս դպրոցում է, բայց կցանկանայի հիմա ես էլ իր հետ լինեի, քանի որ անհանգստացած եմ: Կարծում եմ՝ այդքան շուտ չեն վերանա օձերը, եթե 13 հատ գտնվել է, անպայման էլի կլինեն: Սեպտեմբերի 3-ին երեխաները գնացել են դպրոց, երկու օձ են գտել, երեխաներին տուն են ուղարկել»,-ասաց ծնողն ու նշեց, որ, այնուամենայնիվ, չի պատրաստվում երեխային դպրոց ուղարկել, քանի որ շատ վախեցած է:

Արարատի մարզպետարանից տեղեկացանք, որ լուրը ստանալուց հետո անմիջապես դիմել են փրկարարական վարչություն, տրամադրել են տեխնիկա: Մաքրել են նաև դպրոցի հարակից տարածքը, որտեղ տատասկներ կային, և օձերը կարող էին բույն դնել: Անմիջապես փակվել են դպրոցի բոլոր անցքերը, որտեղով օձերը կարող էին ներս ու դուրս անել: Մարզպետարանը կապ է հաստատել նաև բոլոր այն ծառայությունների հետ, որոնք կարող էին որևէ աջակցություն ցուցաբերել:

Վստահեցրին՝ վտանգը գրեթե չեզոքացրել են և դեռ աշխատանքներ են իրականացնում: Քանդել էին աստիճանի հատվածը, որտեղ օձերը ձվադրել էին, դա էլ պիտի վերանորոգեն, որ լիարժեք վնասազերծեն վտանգը: Երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով աշխատանքներ են տանում նաև դպրոցի մարզասրահում:

ՀՀ բնապահպանության նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը վստահեցրեց՝ ուզում է տարածքը ծծումբով, ուզում է քլորով մաքրեն, օձերի համար որևէ նշանակություն չունի: Չկա դեռ այնպիսի նյութ, որից օձերը խուսափեն: Նրա խոսքով՝ օձերը շատ շոգ եղանակին դուրս են գալիս ու գտնում հով, խոնավ վայրեր, երևի հենց այդպես էլ հայտնվել են դպրոցում: «Ամենակարևորը պետք է պարզել այդ օձերի տեսակը: Այդ շրջանում կան 15 տեսակի օձեր, որոնցից ընդամենը 1-ը՝ գյուրզան է վտանգավոր»,-ասաց Աղասյանը:

 Տեսնելով տեսանյութը, որում երևում է դպրոցում հայտնաբերված 13 օձերից մեկը, Աղասյանը վստահեցրեց՝ տվյալ օձը կապարագույն սահնօձ է, որը թունավոր չէ: Այդ տեսակը բացարձակ վտանգ չի ներկայացնում: «Ամենայն հավանականությամբ. գտնված մյուս օձերը ևս եղել են այս տեսակի: Վախենալ պետք չէ: Դրանց կծելու դեպքում անգամ վտանգ չկա: Պետք է պարզապես օձերը տեղափոխել անվտանգ տարածք»,-ասաց մասնագետը:

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանի խոսքով՝ անկախ նրանից՝ օձը թունավոր է, թե ոչ, կամ եթե նույնականացված չի դեռ, պետք է շատ զգուշ լինել: ԱԻՆ-ն այդ պահին չի պարզում օձը թունավոր է, թե ոչ: Եթե օձը ներխուժել է բնակելի տարածք, իրականացվում է արձագանքում, մասնագետները տեղում նույնականացնում են, տեղափոխում անվտանգ տարածք: «Եթե կենդանին մոտ է, չպետք է կտրուկ շարժումներ անել, փակել նրա տեղաշարժման, տարածքից դուրս պրծնելու հնարավորությունը: Ոչ մի դեպքում չի կարելի ինքնուրույն փորձել բռնել կենդանուն: Պետք է ահազանգել 911 ծառայություն, երեխաներին դուրս բերել տվյալ տարածքից, չխոչընդոտել կենդանուն, չհրահրել նրան հարձակման: Օձերը հրաշալի ռեակցիա ունեն՝ մարդուն մի քանի անգամ գերազանցող: Իսկ եթե օձը խայթել է, անմիջապես պետք է դիմել շտապօգնություն, մասնագիտացված կենտրոններ: Պետք է դանդաղեցնել արյան շրջանառությունը, բացառել երեխայի արագ վազքը, կտրուկ շարժումները, որոնք ակտիվացնում են արյան շրջանառությունը՝ հանգեցնելով թույնի արագ տարածմանը»,-խորհուրդ տվեց Խանգելդյանը:

Նրա հավաստմամբ՝ ընդհանուր առմամբ Հայաստանում շատ խիստ վտանգավոր օձեր, որոնց խայթոցը մինչև 5 րոպեն մահվան են հանգեցնում, չկան: Պետք է պարզապես ժամանակին առաջին օգնություն ցույց տալ: Եթե մարդը կարողանա հիշել օձի տեսակը, մասնագետները նույնականացման ժամանակ հակաթույնը շատ արագ կարող են ներարկել: Չնույնականացնելու պարագայում կիրառում են ընդհանուր տեսակի հակաթույն: Տեղաբնակները, ովքեր իրազեկված են, որ տարածքում կան օձեր, պետք է շատ զգույշ լինեն, գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ պաշտպանված կոշիկներ կրեն:

Ավելի վաղ՝ օգոստոսի 25-ի ՀՀ արտակարգ իրավիճակների  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկություն էր ստացվել, որ Արարատի մարզի Բերդիկ գյուղի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկում օձ է նկատվել: Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Աննա Գրիգորյան

 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասին Կինը մոռшցել է երկու ամսական որդուն արևի տակ՝ մшնկшսшյլակում. երեխային տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է միջին ծшնրությшն 3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ Իրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ 34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները Կինը գինի խմելուց հետո ընկել է կոմայի մեջ և մահացելԵրևանում «Tesla» է այրվել Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Այն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Տեմպը բավականին լավն է, կարևորը պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը. Ավինյանը՝ Կիևյան կամրջի մասին Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն հունիսի 22-ի գիշերը Հայտնաբերվել է կախարդական տախտակ, որը պարունակում է հին անեծքներ Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավորՎթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026. Իսպանիան, Եգիպտոսը հաղթեցին, Բելգիան, Իրանը, Ուրուգվայը և Կաբո Վերդեն չպարզեցին հաղթողին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Արեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկում Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ. Ռումինիայի հայոց թեմՀայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանա նոր մարզահագուստովՈւկրաինան թույլ չի տա, որ ուրիշները թելադրեն իր պատմությունը. Սիբիգա Բժիշկը զգուշացրել է զկռտոցի վտանգի մասին Ֆրանսիան շոգի կարմիր մակարդակի ներքո. երկրի գրեթե կեսը՝ ծայրահեղ ջերմաստիճանների գոտում էՀորդանանում ինը տարվա մորատորիումից հետո կախաղան են բարձրացրել մահապատժի դատապարտված վեց անձանցTasnim. Իրանը կդադարեցնի ցանկացած բանակցություն, եթե Իսրայելը չհեռանա ԼիբանանիցՈւշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին, նրանք ավելի լավ է զգույշ լինեն իրենց հայտարարություններում. ՂալիբաֆԻսպանիայի վարչապետի կնոջը արգելել են լքել երկիրը. նրան կոռուպցիոն գործով մեղադրանք են առաջադրելՉավին կիսվել է Լիոնել Մեսսիի հետ առաջին համատեղ մարզումների հիշողություններով Մեկ գեն՝ տարբեր ախտորոշումներ. գիտնականները գտել են հոգեկան խանգարումների ընդհանուր մեխանիզմներըԻլոն Մասկը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին բնակիչներին գումար բաժանել Իրանական պատվիրակությունը բողոք է հայտնել ամերիկյան կողմին՝ Թրամփի նոր սպառնալիքների կապակցությամբ. Press TVGoal-ը ներկայացրել է ԱԱ պատմության լավագույն ֆուտբոլիստներին Լեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. իրականացվել է աշխատակիցների և բնակիչների տարհանումԱպշեցուցիչ կազմվածք և լողափնյա շքեղություն. Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուի գայթակղիչ ֆոտոշարքը՝ Harper's Bazaar Spain-ի համարԳիտնականները Հիսուսի գոյության ապացույցներ են գտել հռոմեական արխիվներում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ը. կան վիրավnրներՎարշավայի և Կիևի քաղաքական գործիչների միջև հակամարտությունը ռազմավարական սխալ է. ՏուսկԱդրբեջանի ափերի մոտ ստորջրյա խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցելՍաբալենկան երկրորդ մրցաշարում անընդմեջ վճռական սեթում պարտվեց 0:6 հաշվով Միլանում մեքենան ընկել է ջրանցքը․ զոհվել է երեք դեռահասԱմսական մինչև երեք չարտերային չվերթ․ Գերմանիան կտրուկ կավելացնի Աֆղանստան արտաքսումներըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ