Կարակասում մետրոյով երթևեկության արժեքը կաճի 12 անգամ
INTERNATIONAL NEWSՎենեսուելայի մայրաքաղաք Կարակասի բնակիչները սեպտեմբերի 10-ից ստիպված կլինեն վճարել մետրոով երթևեկելու համար, որը 2017-ի վերջից անվճար է եղել:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, միևնույն ժամանակ նշվում է, որ մետրոյով ուղևորության արժեքը կմեծանա 12.5 անգամ: Մետրոպոլիտենի տեղեկացմամբ՝ տոմսերի վաճառքը մեկնարկում է սեպտեմբերի 8-ից: Իսկ տոմսի արժեքը կկազմի 0.5 ինքնիշխան բոլիվար, որը հավասարվում է 50 000 հին բոլիվարի:
Ի դեպ, 2017 թվականին՝ նախքան տոմսերի չեղարկումը, մեկ ուղևորությունը մետրոյով արժեցել է 4 հին բոլիվար: Դոլարի փոխարժեքը կազմել է մի քանի միլիոն բոլիվար:
2017-ին մետրոյի տոմսերից հրաժարվելու պատճառը կապված է եղել դրանք տպելու համար անհրաժեշտ թղթի բացակայության հետ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



