Կարակասում մետրոյով երթևեկության արժեքը կաճի 12 անգամ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎենեսուելայի մայրաքաղաք Կարակասի բնակիչները սեպտեմբերի 10-ից ստիպված կլինեն վճարել մետրոով երթևեկելու համար, որը 2017-ի վերջից անվճար է եղել:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, միևնույն ժամանակ նշվում է, որ մետրոյով ուղևորության արժեքը կմեծանա 12.5 անգամ: Մետրոպոլիտենի տեղեկացմամբ՝ տոմսերի վաճառքը մեկնարկում է սեպտեմբերի 8-ից: Իսկ տոմսի արժեքը կկազմի 0.5 ինքնիշխան բոլիվար, որը հավասարվում է 50 000 հին բոլիվարի:
Ի դեպ, 2017 թվականին՝ նախքան տոմսերի չեղարկումը, մեկ ուղևորությունը մետրոյով արժեցել է 4 հին բոլիվար: Դոլարի փոխարժեքը կազմել է մի քանի միլիոն բոլիվար:
2017-ին մետրոյի տոմսերից հրաժարվելու պատճառը կապված է եղել դրանք տպելու համար անհրաժեշտ թղթի բացակայության հետ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



