Թուրքիան ռազմական տեխնիկա է տեղափոխում դեպի Սիրիայի հետ սահման
INTERNATIONAL NEWSԹուրք զինվորականները տեխնիկա են տեղափոխում դեպի Սիրիայի հետ սահման: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, առավոտյան Քիլիսի շրջանից տանկ և հաուբից-թնդանոթ տեղափոխող 8 տրանսպորտային միջոց է շարժվել դեպի Սիրիայի հետ սահմանին գտնվող Էլբեյլի բնակավայր:
Գործակալության ռազմական աղբյուրի տվյալներով՝ տեխնիկայի տեղաշարժը անվտանգության միջոցառում է: M60 տանկերը սահմանի մոտ են ուղարկվել փախստականների նոր ալիքի կանխման ծրագրի շրջանակներում, որին թուրքական իշխանություններն սպասում են սիրիական զորքերի՝ Իդլիբում գրոհ իրականացնելու դեպքում:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանի Դաշնության ռազմատիեզերական ուժերը մասնակցում են սիրիական Իդլիբ նահանգի դեմ թիրախային ռմբակոծմանը, ինչն արվում է նահանգն ընդդիմադիրներից ազատագրելու նպատակով:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



