Թուրքիան ռազմական տեխնիկա է տեղափոխում դեպի Սիրիայի հետ սահման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրք զինվորականները տեխնիկա են տեղափոխում դեպի Սիրիայի հետ սահման: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, առավոտյան Քիլիսի շրջանից տանկ և հաուբից-թնդանոթ տեղափոխող 8 տրանսպորտային միջոց է շարժվել դեպի Սիրիայի հետ սահմանին գտնվող Էլբեյլի բնակավայր:
Գործակալության ռազմական աղբյուրի տվյալներով՝ տեխնիկայի տեղաշարժը անվտանգության միջոցառում է: M60 տանկերը սահմանի մոտ են ուղարկվել փախստականների նոր ալիքի կանխման ծրագրի շրջանակներում, որին թուրքական իշխանություններն սպասում են սիրիական զորքերի՝ Իդլիբում գրոհ իրականացնելու դեպքում:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանի Դաշնության ռազմատիեզերական ուժերը մասնակցում են սիրիական Իդլիբ նահանգի դեմ թիրախային ռմբակոծմանը, ինչն արվում է նահանգն ընդդիմադիրներից ազատագրելու նպատակով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



