Մոխրոտիկի կոշիկներ. ոսկո՞ւց, ադամանդի՞ց, թե՞ մորթուց կամ հախճապակուց
SOCIETY
Հայտնի հեքիաթում Մոխրոտիկի կոշիկները հախճապակուց էին։ Այդպես է գրված 17– րդ դարի մեծ հեքիաթասաց Շառլ Պերոյի համանուն հեքիաթում։ Իսկ ահա 19–րդ դարում Գրիմմ եղբայրների նույն հեքիաթում աղջնակի կոշիկները մաքուր ոսկուց էին։
Իրականում ներկայումս համարվում է, որ Մոխրոտիկի կոշիկները եղել են սկյուռի մորթուց։ Շառլ Պերոն այդ հեքիաթը փոխառել էր միջնադարյան բանահյուսության մի պատմությունից, որտեղ նշվում էր, որ Մոխրոտի կոշիկները սկյուռի մորթուց էին (vair), և տեքստում տեղադրել ավելի հասկանալի մի բառ (verre), որը նշանակում էր հախճապակի։
Ճշգրիտ պարզել, թե իրականում ինչից են եղել Մոխրոտիկի կոշիկները, անհնար է, քանի որ տարբեր ժողովուրդների բանահյուսության այն տարբեր է։ Պարզվում է՝ այս հեքիաթը, ինչպես Նոյի պատմությունը, եղել է բազմաթիվ ազգերի մոտ։ Ամենահին գրառումը հայտնաբերվել է եգիպտական պապիրուսներում (այստեղ Մոխրոտիկի անունը Ռոդոպիս էր՝ ազգությամբ հույն, և հագնում էր սանդալներ՝ շատ փոքր չափսի)։ Հեքիաթի չինական տարբերակում կոշիկները ոսկե ներբաններով են և ոսկե թելերով կարված, իտալականում՝ արծաթե, վենետիկյանում՝ ադամանդե, իսկ ամենատարածվածն այն է , որ չի նշվում կոշիկի ձևը, ուղղակի նշվում է, որ չափերով փոքր էին։
Հայտնի ֆրանսիացի մարդաբան Պոլ Դելարյուն, ուսումնասիրելով Մոխրոտիկի մասին հեքիաթի տեսակները տարբեր ժողովուրդների մոտ, հաշվել է , որ 24 անգամ չի նշվում կոշիկի տեսակը, 5 անգամ նշվում է ապակե և մեկական անգամ՝ այլ տեսակներ։
Հետաքրքիր է, որ ներկայումս առավելապես համարվում է, թե կոշիկները եղել են հախճապակուց, ինչպես նկարագրել է Շառլ Պերոն։
Համաձայնեք, որ սա յուրահատուկ ձև է «թագուհի» ընտրելու համար, մանավանդ, որ դա ընդունել են բազմաթիվ հին ժողովուրդներ։ Միայն թե պետք չէ, որ կոշիկները ոսկուց լինեն, թե չէ կոռուպցիոն ռիսկերը կավելանան։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը



