Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Ողջաբերդի դպրոցը վագոն-տնակներում է. այս տարի ընդունվել է 10 առաջին դասարանցի (ֆոտո)

SOCIETY

Մեր դպրոցը հանրապետության այն հատուկենտ դպրոցներից է, որ դասապրոցեսն իրականացվում է  վագոն-տնակներում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Վահրամ Գրիգորյանը՝ մանրամասնելով, թե ինչ հանգամանքներում է դասապրոցեսն իրականացվում տնակներում:

«Գյուղի ամբողջ հատվածը սողանքային գոտում է գտնվում: Մենք դպրոցի մեկ շենքի փոխարեն ունեցել ենք մի քանիսը: Տարբեր տարիների ընթացքում  շենքից շենք ենք տեղափոխվել, սակայն դրանից ոչինչ չի փոխվել, քանի որ սողանքների պատճառով բոլոր շենքներն էլ ժամանակի ընթացքում վթարային են դարձել, իսկ դասապրոցես իրականացնելն էլ դարձել է անթույլատրելի:

Վերջին անգամ  դպրոցի հերթական շենքի  վթարայնության 5-րդ կարգ ճանաչվելուց հետո որոշվեց, որ այլեւս էդտեղ դաս չենք անելու»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց դպրոցի տնօրենը՝ հավելելով, որ 2000թ-ին Շիրակի մարզից շարժական տնակներ են տեղափոխում Ողջաբերդ, ու այդ օրվանից սկսում են դասապրոցեսն իրականացնել այդ տնակներում:

«Նախկին շենքերից դուրս գալով՝ մենք առաջին հերթին անվտանգության խնդիր լուծեցինք, քանի որ ամեն պահի կարող էր փլուզում տեղի ունենալ: Գյուղն ամբողջությամբ սողանքային գոտում է գտնվում եւ այս պայմաններում նոր դպրոցի շենք ունենալն այնքան էլ փրկություն չէ: Ամբողջ գյուղի սողանքային վիճակի հետ կապված խնդիրը պիտի լուծվի, որի շրջանակներում էլ նոր դպրոց կառուցելու մասին կարող ենք մտածել: Դուք պատկերացրեք, որ պանելային շենքերում ամեն օր պանելներ էին թափվում: Այնպես որ, եթե մենք դպրոց ունենալու հարց բարձրացնենք, մեզ կհարցնեն, թե որտեղ ենք ուզում լինի դպրոցը: Դրա պատասխանը մենք չունենք, քանի որ ողջ գյուղը սողանքային գոտում է: Դրա համար մենք նստել-սպասելու փոխարեն գործում ենք»,-պատմեց Վահրամ Գրիգորյանը:

Տնօրենի հավաստմամբ, իրենց դպրոցի ծնողները, ուսուցիչները եւ աշակերտները տարբեր ծրագրե8ում ընդգրկվել են, տարբեր փոքրիկ դրամաշնորհներ շահել. դրանց միջոցով կարողացել են եւ տնակների առաջնամաս կառուցել, եւ արտաքին հարդարման եւ ներկման աշխատանքներ իրականացնել, եւ  մարզահրապարակ կառուցել, իսկ վերջերս նաեւ բեմահարթակ են կառուցել, որտեղ էլ այսօր տեղի ունեցավ տոնական միջոցառումը.

«Դպրոցն 91 աշակերտ ունի, այսօր ընդունել ենք 10 առաջին դասարանցիներ, շատ ուրախ եւ տպավորիչ է անցել: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էլ է մեզ այցելել ու շնորհավորել երեխաներին: Կարեւորը մենք մեր ուժերով կարողանում ենք մեր դպրոցին նոր շունչ հաղորդել: Կարեւոր չէ,  վագոն-տնակներում է իրականացվում ուսուցումը, թե մեծ շենքում, կարեւորը երեխայի կրթական իրավունքը պաշտպանվի, աշակերտները որակյալ կրթություն ստանան: Մեր երեխաների 50 տոկոսն ընդունվում են ԲՈՒՀ-ներ, անցյալ տարի 2 շրջանավարտ ենք ունեցել, երկուսն էլ ընդունվել են համալսարան»,-ասաց նա:

Նշենք, որ ներկա վիճակում Ողջաբերդ համայնքի ամբողջ տարածքը հողի սողանքային երեւույթների պատճառով գտնվում է վթարային վիճակում, որն իր բացասական ազդեցությունն ունի բնակելի տների, վարչական շենքերի, մշակույթի օջախների, դպրոցական շենքի եւ շինությունների վրա: Դպրոցը տեղափոխվել է շարժական տնակներ, գրադարանը` գյուղապետարանի շենք, բուժկետը` շարժական տնակ: Համայնքը զարգացման ոչ մի հեռանկարային պլան չի մշակում` կապված սողանքային ակտիվ երեւույթների հետ:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League