Yerevan, 16.June.2026,
00
:
00
BREAKING


Ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես չգերագնահատել ու չթերագնահատել ոչ համակիրներին, ոչ էլ ընդդիմադիրներին: Այս պարզ թվացող հարցը ցանկացած իշխանության համար կենսական նշանակություն ունի մի շարք առումներով: Ընդհանրապես, իշխանությունը, թող կոպիտ չհնչի, բթանալու, իրականությունից կտրվելու հատկություն ունի: Սա գուցե և նորմալ չէ, սակայն տրամաբանական է, քանի որ հաճախ իշխանությունը սկսում է հավատալ այն ամենին, ինչ ինքն է ասում: Իսկ իշխանությունները շատ են խոսում, չնայած այս տեսանկյունից ընդդիմություններն էլ գտնվում են իշխանության հետ նույն հարթության մեջ: Սակայն, անկախ ամեն ինչից, որպեսզի իշխանությունը մշտապես սթափ գնահատի առկա իրադրությունը, այն պետք է առավելագույնս քննադատական մոտեցում ունենա և՛ իր գործունեությանը, և՛ հանրության մեջ ընթացող ու նկատվող իրողություններին:

Այս տեսանկյունից պիտի արձանագրենք, որ արդեն իսկ նկատվում են որոշակի ճաքեր տարբեր հարթակներում իշխանության ընկալումների և կատարվող գործընթացների միջև: Ի դեպ, շեշտենք, որ մեր խնդիրը ոչ թե իշխանությանը պատեհ–անպատեհ քննադատելն է, այլ մտահոգիչ երևույթների մասին բարձրաձայնելը: Իսկ մտահոգություններ այսօր իսկապես էլ կան: Դիցուք՝ Ռոբերտ Քոչարյանի շուրջ կատարվող գործընթացները, խոսքը իրավական գործընթացների մասին չէ: Ակնհայտ է, որ իշխանությունը և մի շարք այլ շրջանակներ ի դեմս Քոչարյանի չեն տեսնում ո՛չ որպես մրցակցի, ո՛չ էլ որպես հակառակորդի, այլ կերպ ասած՝ մի կողմից գերագնահատվում է հասարակության հեղափոխականությունը, մյուս կողմից՝ թերագնահատվում Քոչարյանի գործոնը:

Իսկ հնարավոր կատաղի հակառակորդին թերագնահատելը, ինչպես կասեր Նապոլեոնի ներքին գործերի նախարար Ժոզեֆ Ֆուշեն, ավելին է, քան հանցագործությունը, դա սխալ է: Ներկայիս հայաստանյան հեղափոխական և գրեթե նույնքան էլ լարված ու հեղհեղուկ իրավիճակում, իշխանությունը սխալվելու իրավունք չունի: Գումարած սրան՝ Քոչարյանը ոչ թե հնարավոր հակառակորդ է, այլ արդեն իսկ հայտարարել է այդ մասին բոլոր հնարավոր կերպերով՝ թե՛ ներկա իշխանությանը իր նկատմամբ վենդետա իրականացնելու մեջ մեղադրելով, թե՛ քաղաքական առանցք դառնալու մասին հայտարարությամբ, թե՛ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտով: Ավելին՝ Քոչարյանը ոչ միայն հայտարարում է, այլև շատ ակտիվ գործունեությամբ է զբաղված՝ ձեռք է բերում լրատվամիջոցներ, իր շուրջ է հավաքում տարբեր քաղաքական ուժերի կամ նրանց ներկայացուցիչների, մեծ հաշվով ստեղծում է որոշակի ցանց՝ փորձագետներով, քաղաքագետներով, քարոզչությամբ, մի խոսքով՝ անում է այն, ինչ անում են ակտիվ քաղաքական գործունեության պատրաստվող գործիչները: Վերջապես Քոչարյանը չունի փողի խնդիր, որևէ մեկի համար սա գաղտնիք չէ, ինչպես գաղտնիք չէ, որ ֆինանսական ռեսուրսը քաղաքականության մեջ կարևորագույն պայման է:

Մյուս կողմից, սակայն, անընդունելի և անտեղի են քոչարյանական վտանգը գերագնահատողները, երբեմն էլ նույնիսկ վախեցողները կամ վախի մթնոլորտ ստեղծողները: Ի վերջո, անկախ ամեն ինչից, ներկայումս առկա է որոշակի իրավիճակ՝ իր բոլոր թեր և դեմ կողմերով, այդ իրավիճակի ռացիոնալ գնահատականն այն է, որ ներկա իշխանությունը վայելում է ժողովրդական վստահություն, սա նույնպես փաստ է, որի հետ չի կարող հաշվի չնստել ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ որևէ այլ մեկը: 

Սակայն մի կողմ թողնելով Քոչարյանին, պետք է նշենք, որ ոչ միայն նրա առնչությամբ, այլ ընդհանրապես տարբեր լարվածության կենտրոնների կապակցությամբ, կարծես թե, համարժեք վերաբերմունք չի նկատվում: Իսկ լարվածության կենտրոններ, ուզենք թե չուզենք, լինելու են, դա առավել քան նորմալ է: Ի վերջո, իշխանափոխությունից հետո անցել է գրեթե 4 ամիս, հասարակական կյանքը վերադարձել է իր բնականոն հուն և այս պայմաններում արդեն հեղափոխական ոգևորությանը փոխարինելու են գալիս առարկայական ակնկալիքներ, ասպարեզում սկսում են ակտիվանալ որոշակի դժգոհություններ ունեցող խմբեր՝ լինի դա Ամուլսարի շուրջ ստեղծված թնջուկը, թե որևէ այլ բան: 

Այս բոլոր տրամադրությունները պարզապես հնարավոր չէ լռեցնել հեղափոխության ոգևորության ներքո, այս բոլոր, այսպես ասած, թեժ օջախները վերջնական արդյունքում վերածվելու են ընդդիմադիր տրամադրությունների: Անտեսել դրանք պարզապես չի կարելի, ինչպես չի կարելի թերագնահատել կամ էլ համարել նախկին իշխանությունների «բզբզոց»: Ի դեպ, վերջինս բոլորովին էլ չի բացառվում, սակայն դրանից երևույթների բովանդակությունը չի փոխվում: Վերջապես մեկ այլ խնդիր է նշմարվում, երբ իշխանությանն ուղղված ցանկացած քննադատություն ընկալվում է որպես «չուզողություն», սա ամենավտանգավոր միտումներից մեկն է, որը հատուկ էր նաև նախկին իշխանությանը: Այնուամենայնիվ, հուսանք, որ այսօրինակ երևույթները կմնան միայն անցումային շրջանին հատուկ մնացուկներ և չեն դառնա նորմ, քանի որ այս դեպքում արդեն իշխանությունը պարզապես կարող է կորցնել իրականության զգացողությունը, իսկ իրականությունը բոլորովին էլ վարդագույն չէ և հղի է տարբեր շերտավորման ու բնույթի երևույթներով, իրողություններով, վտանգներով ու առավելություններով:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign