Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես չգերագնահատել ու չթերագնահատել ոչ համակիրներին, ոչ էլ ընդդիմադիրներին: Այս պարզ թվացող հարցը ցանկացած իշխանության համար կենսական նշանակություն ունի մի շարք առումներով: Ընդհանրապես, իշխանությունը, թող կոպիտ չհնչի, բթանալու, իրականությունից կտրվելու հատկություն ունի: Սա գուցե և նորմալ չէ, սակայն տրամաբանական է, քանի որ հաճախ իշխանությունը սկսում է հավատալ այն ամենին, ինչ ինքն է ասում: Իսկ իշխանությունները շատ են խոսում, չնայած այս տեսանկյունից ընդդիմություններն էլ գտնվում են իշխանության հետ նույն հարթության մեջ: Սակայն, անկախ ամեն ինչից, որպեսզի իշխանությունը մշտապես սթափ գնահատի առկա իրադրությունը, այն պետք է առավելագույնս քննադատական մոտեցում ունենա և՛ իր գործունեությանը, և՛ հանրության մեջ ընթացող ու նկատվող իրողություններին:

Այս տեսանկյունից պիտի արձանագրենք, որ արդեն իսկ նկատվում են որոշակի ճաքեր տարբեր հարթակներում իշխանության ընկալումների և կատարվող գործընթացների միջև: Ի դեպ, շեշտենք, որ մեր խնդիրը ոչ թե իշխանությանը պատեհ–անպատեհ քննադատելն է, այլ մտահոգիչ երևույթների մասին բարձրաձայնելը: Իսկ մտահոգություններ այսօր իսկապես էլ կան: Դիցուք՝ Ռոբերտ Քոչարյանի շուրջ կատարվող գործընթացները, խոսքը իրավական գործընթացների մասին չէ: Ակնհայտ է, որ իշխանությունը և մի շարք այլ շրջանակներ ի դեմս Քոչարյանի չեն տեսնում ո՛չ որպես մրցակցի, ո՛չ էլ որպես հակառակորդի, այլ կերպ ասած՝ մի կողմից գերագնահատվում է հասարակության հեղափոխականությունը, մյուս կողմից՝ թերագնահատվում Քոչարյանի գործոնը:

Իսկ հնարավոր կատաղի հակառակորդին թերագնահատելը, ինչպես կասեր Նապոլեոնի ներքին գործերի նախարար Ժոզեֆ Ֆուշեն, ավելին է, քան հանցագործությունը, դա սխալ է: Ներկայիս հայաստանյան հեղափոխական և գրեթե նույնքան էլ լարված ու հեղհեղուկ իրավիճակում, իշխանությունը սխալվելու իրավունք չունի: Գումարած սրան՝ Քոչարյանը ոչ թե հնարավոր հակառակորդ է, այլ արդեն իսկ հայտարարել է այդ մասին բոլոր հնարավոր կերպերով՝ թե՛ ներկա իշխանությանը իր նկատմամբ վենդետա իրականացնելու մեջ մեղադրելով, թե՛ քաղաքական առանցք դառնալու մասին հայտարարությամբ, թե՛ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտով: Ավելին՝ Քոչարյանը ոչ միայն հայտարարում է, այլև շատ ակտիվ գործունեությամբ է զբաղված՝ ձեռք է բերում լրատվամիջոցներ, իր շուրջ է հավաքում տարբեր քաղաքական ուժերի կամ նրանց ներկայացուցիչների, մեծ հաշվով ստեղծում է որոշակի ցանց՝ փորձագետներով, քաղաքագետներով, քարոզչությամբ, մի խոսքով՝ անում է այն, ինչ անում են ակտիվ քաղաքական գործունեության պատրաստվող գործիչները: Վերջապես Քոչարյանը չունի փողի խնդիր, որևէ մեկի համար սա գաղտնիք չէ, ինչպես գաղտնիք չէ, որ ֆինանսական ռեսուրսը քաղաքականության մեջ կարևորագույն պայման է:

Մյուս կողմից, սակայն, անընդունելի և անտեղի են քոչարյանական վտանգը գերագնահատողները, երբեմն էլ նույնիսկ վախեցողները կամ վախի մթնոլորտ ստեղծողները: Ի վերջո, անկախ ամեն ինչից, ներկայումս առկա է որոշակի իրավիճակ՝ իր բոլոր թեր և դեմ կողմերով, այդ իրավիճակի ռացիոնալ գնահատականն այն է, որ ներկա իշխանությունը վայելում է ժողովրդական վստահություն, սա նույնպես փաստ է, որի հետ չի կարող հաշվի չնստել ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ որևէ այլ մեկը: 

Սակայն մի կողմ թողնելով Քոչարյանին, պետք է նշենք, որ ոչ միայն նրա առնչությամբ, այլ ընդհանրապես տարբեր լարվածության կենտրոնների կապակցությամբ, կարծես թե, համարժեք վերաբերմունք չի նկատվում: Իսկ լարվածության կենտրոններ, ուզենք թե չուզենք, լինելու են, դա առավել քան նորմալ է: Ի վերջո, իշխանափոխությունից հետո անցել է գրեթե 4 ամիս, հասարակական կյանքը վերադարձել է իր բնականոն հուն և այս պայմաններում արդեն հեղափոխական ոգևորությանը փոխարինելու են գալիս առարկայական ակնկալիքներ, ասպարեզում սկսում են ակտիվանալ որոշակի դժգոհություններ ունեցող խմբեր՝ լինի դա Ամուլսարի շուրջ ստեղծված թնջուկը, թե որևէ այլ բան: 

Այս բոլոր տրամադրությունները պարզապես հնարավոր չէ լռեցնել հեղափոխության ոգևորության ներքո, այս բոլոր, այսպես ասած, թեժ օջախները վերջնական արդյունքում վերածվելու են ընդդիմադիր տրամադրությունների: Անտեսել դրանք պարզապես չի կարելի, ինչպես չի կարելի թերագնահատել կամ էլ համարել նախկին իշխանությունների «բզբզոց»: Ի դեպ, վերջինս բոլորովին էլ չի բացառվում, սակայն դրանից երևույթների բովանդակությունը չի փոխվում: Վերջապես մեկ այլ խնդիր է նշմարվում, երբ իշխանությանն ուղղված ցանկացած քննադատություն ընկալվում է որպես «չուզողություն», սա ամենավտանգավոր միտումներից մեկն է, որը հատուկ էր նաև նախկին իշխանությանը: Այնուամենայնիվ, հուսանք, որ այսօրինակ երևույթները կմնան միայն անցումային շրջանին հատուկ մնացուկներ և չեն դառնա նորմ, քանի որ այս դեպքում արդեն իշխանությունը պարզապես կարող է կորցնել իրականության զգացողությունը, իսկ իրականությունը բոլորովին էլ վարդագույն չէ և հղի է տարբեր շերտավորման ու բնույթի երևույթներով, իրողություններով, վտանգներով ու առավելություններով:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները