Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Արտադրողները վնասո՞վ են աշխատել. ինքնարժեքից դեպի հին գներ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ»–ն իր նախորդ համարում անդրադարձել էր ձվի շուկայում առկա գների բարձրացմանը: Նշենք, որ մայիսից հետո այս շուկայում գնանկում էր արձանագրվել, որը, որոշ տեղեկությունների համաձայն, կապված է եղել ներքին պայմանավորվածությունների հետ:

ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը չի շտապում ձվի շուկայում առկա իրավիճակը պայմանավորել քաղաքական իրողություններով:

«Վերջին շրջանում արձանագրված գնի բարձրացումը չի կարելի թանկացում համարել, ուղղակի ինքնարժեքից ցածր վաճառված գինն այժմ ձգտում են վերականգնել: Ձուն ստիպված էին ինքնարժեքից ցածր վաճառել, որովհետև գոյություն ունի գերարտադրություն: Շուրջ երկու ամիս` եթե ոչ ավել, արտադրողները վնասով են աշխատել: Հիմա աստիճանաբար նախկին գներին են հավասարեցնում, որ ինքնարժեքով` վնասով չաշխատեն»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ս. Ստեփանյանը:

Նրա խոսքով` այդ իրավիճակի արմատները բավականին խորն են, գալիս են դեռ անցած տարվանից:

«Նախորդ տարվա հունվարից մինչև մայիս կարանտին էր, չկարողացան թռչուն ներկրել: Ուշ ներկրեցին, գլխաքանակն էլ ուշ կոմպլեկտավորեցին: Թռչունների` ձվադրության տակ մտնելու գործընթացը դեկտեմբերի փոխարեն եղավ հունվարին: Այսինքն` այն ժամանակ, երբ ձվի պահանջարկը քչացել էր: Հիշեցնեմ, որ արտադրողները հունվարին որոշակի քանակությամբ ներկրում արեցին: Հունվարից սկսած ձվի արտադրության ծավալների մեծացում կա: Հիմա գլխաքանակը չենք ավելացնում, որ կարողանանք շուկայում կայուն վիճակ ստեղծել: Պատկերացրեք, որ առանց ԱԱՀ–ի 28 դրամով ձու է վաճառվել: Սա վնաս է տվել տնտեսություններին: Հիմա ուղղակի հին գնի վերականգնման գործընթաց է` մութ բան չկա, որը սպառողի համար անհասկանալի լինի: Այստեղ քաղաքական ենթատեքստ չկա` արտադրական տեխնոլոգիայի նախորդ տարվա հետևանքներն են»,–նշեց մեր զրուցակիցը:

Սերգեյ Ստեփանյանը մի հանգամանք էլ առանձնացրեց. «Բացի այդ` գյուղական ֆերմերային տնտեսություններն ավելացրել էին իրենց թռչունների գլխաքանակները, ինչի արդյունքում շուկայում ձվի քանակն ավելացավ: Մենք պահանջվածից ավելի ձու ենք արտադրել, հիմա իրավիճակը կարգավորվում է, որ կարողանանք սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ոչ մի դեֆիցիտ չունենալ»:

Հարցին, թե իր նշած արդեն կայուն գներն իջնելու տեղ ունե՞ն, և արդյո՞ք նույն կայուն գներն առաջիկայում չեն բարձրանա, միության նախագահը պատասխանեց.

«Իջեցնելու հնարավորություն չկա, որովհետև տնտեսությունները չեն կարող վնասով աշխատել: Բացի այդ` գոյություն ունի տարածաշրջանային գին: Այսօրվա դրությամբ ամենացածր գինը մեզ մոտ է: Վրաստանում 68–70 դրամ է: Ինչ վերաբերում է բարձրացման հնարավորությանը, ապա կարող եմ միանշանակ ասել, որ դա չի լինի: Բարձրացում լինում է այն ժամանակ, երբ արտադրության քանակը քիչ է լինում: Առաջիկայում մենք ձվի խնդիր չենք ունենալու»:

Թռչնաբույծների միության նախագահը շեշտեց, որ այսօրվա դրությամբ ունենք 8 խոշոր արտադրողներ, ինչպես նաև` միջին տնտեսություններ:

«Ունենք նաև մոտ 30–35 ֆերմերային փոքր տնտեսություններ, որոնք զբաղվում են ձվի արտադրությամբ: Նրանց մոտ և՛ ձվի քանակն է ավելացել, և՛ գլխաքանակը, դրա համար աճն ակնհայտ է: Նախորդ տարվա ապրիլին փոքր ֆերմերային տնտեսություններն օրական արտադրում էին մոտ 88–90 արկղ ձու: Հիմա արտադրում են 150–160 արկղ: Բազմապատկենք 360–ով և կհասկանաք, թե որքանով է մեծացել ծավալը»,–ընդգծեց նա:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանն, ի տարբերություն թռչնաբույծների միության նախագահի, չի բացառում վերոնշյալ ներքին պայմանավորվածությունների հնարավորությունը, բայց այս պարագայում այն քիչ հավանական է համարում:

«Ձվի գինը մի շարք գործոններով է ձևավորվում: Նախ` ձմռանն ավելի թանկ է, քան ամռանը, որովհետև հավերը ձմռանն ավելի քիչ են ձու տալիս, քան ամռանը: Սուրբ Զատիկին կամ տոն օրերին ավելի շատ  է սպառվում, ինչը ևս կարգավորում է գինը: Այս տարի վերոնշյալ ժամանակահատվածում աննախադեպ գնանկում եղավ, ինչը պայմանավորված էր նրանով, որ արտադրանքը շատ–շատ էր: Արդեն քանի տարի է, ես չէի տեսել, որ ձուն հասնի 28–30 դրամի: Իսկ հիմա առկա բարձրացումը կապված է կարգավորվմամբ, այսինքն` արտադրանքն արդեն քչացել է: Եթե իրավիճակը չկարգավորվեր` այդ պարագայում ավելի շատ կտուժեր արտադրողը: Մենք դիտարկել ենք գների դինամիկան ու արձանագրել, որ արդեն նախկին գներով են վաճառվում»,–ընդգծեց Կ. Չիլինգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League