ԱՄՆ-ը կմասնակցի Ժնևում անցկացվելիք միջսիրիական բանակցություններին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ը կմասնակցի Ժնևում սեպտեմբերի 14-ին կայանալիք միջսիրիական բանակցություններին: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչին, ամերիկյան պատվիրակությունը կներկայացնեն պետքարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդը և փոխօգնականը:
«ԱՄՆ-ն ընդունել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հրավերը մասնակցելու ժնևյան բանակցություններին: Դեսպան Ջեյմս Ջեֆրին, որը սիրիական երկխոսության գծով հատուկ ներկայացուցիչն է, ինչպես նաև Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Ջոել Ռեյբենը կներկայացնեն ԱՄՆ-ն:
Պետքարտուղարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն «լիովին աջակցում է հատուկ դեսպանորդ դե Միստուրայի աշխատանքին, ինչպես նաև ՄԱԿ-ի ջանքերին սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման հարցում»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



