ԱՄՆ-ը կմասնակցի Ժնևում անցկացվելիք միջսիրիական բանակցություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ը կմասնակցի Ժնևում սեպտեմբերի 14-ին կայանալիք միջսիրիական բանակցություններին: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչին, ամերիկյան պատվիրակությունը կներկայացնեն պետքարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդը և փոխօգնականը:
«ԱՄՆ-ն ընդունել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հրավերը մասնակցելու ժնևյան բանակցություններին: Դեսպան Ջեյմս Ջեֆրին, որը սիրիական երկխոսության գծով հատուկ ներկայացուցիչն է, ինչպես նաև Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Ջոել Ռեյբենը կներկայացնեն ԱՄՆ-ն:
Պետքարտուղարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն «լիովին աջակցում է հատուկ դեսպանորդ դե Միստուրայի աշխատանքին, ինչպես նաև ՄԱԿ-ի ջանքերին սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման հարցում»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



