Թուրք-ռուսական հարաբերությունները չեն կարող հանդիսանալ Անկարայի և Վաշինգտոնի միջև եղած հարաբերությունների այլընտրանք. Չավուշօղլու
INTERNATIONAL NEWSԹուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ որևէ կերպ չեն կարող հանդիսանալ Անկարայի և Վաշինգտոնի միջև եղած հարաբերությունների այլընտրանք, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, փոխանցում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը։
Նա նշել է, որ Թուրքիան ցանկանում է հարթել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և վստահ են, որ ցանկացած հարց կարելի է լուծել միմիայն երկխոսության ճանապարհով։
«ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ սպառնալիքների ճանապարհով որևէ հարց չի լուծվում», - ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն կրկնապատկել է Թուրքիայից ալյումինի ու պողպատի ներկրման համար մաքսատուրքերը, ինչպես նաև Թուրքիայում ամերիկացի հոգևորականի կալանավորման շուրջ տարաձայնությունների ֆոնին նոր պատժամիջոցներ է սահմանել Անկարայի նկատմամբ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



