Թուրք-ռուսական հարաբերությունները չեն կարող հանդիսանալ Անկարայի և Վաշինգտոնի միջև եղած հարաբերությունների այլընտրանք. Չավուշօղլու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ որևէ կերպ չեն կարող հանդիսանալ Անկարայի և Վաշինգտոնի միջև եղած հարաբերությունների այլընտրանք, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, փոխանցում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը։
Նա նշել է, որ Թուրքիան ցանկանում է հարթել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և վստահ են, որ ցանկացած հարց կարելի է լուծել միմիայն երկխոսության ճանապարհով։
«ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ սպառնալիքների ճանապարհով որևէ հարց չի լուծվում», - ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն կրկնապատկել է Թուրքիայից ալյումինի ու պողպատի ներկրման համար մաքսատուրքերը, ինչպես նաև Թուրքիայում ամերիկացի հոգևորականի կալանավորման շուրջ տարաձայնությունների ֆոնին նոր պատժամիջոցներ է սահմանել Անկարայի նկատմամբ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



