Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
INTERNATIONAL NEWSԻրանի ռազմաօդային ուժերին պատկանող F-5 կործանիչը կիրակի վթարվել է: Ինչպես հայտնում է «ԻՐՆԱ» գործակալությունը, ավիավթարը տեղի է ունեցել Խուզիստան նահանգի հարավարևելյան հատվածում:
Հաղորդվում է, որ օդանավը կործանվել է փորձնական թռիչքի ժամանակ, որն իրականացվել է Դիզֆուլ քաղաքի շրջանում, որտեղ գտնվում է ավիաբազան:
Օդանավի ղեկին գտնվելիս է եղել իրանական ռազմաօդային ուժերի փոխգնդապետը: Նա մահացել է վայրէջք կատարելու փորձի ժամանակ: Երկրորդ օդաչուն ողջ է մնացել և հոսպիտալացվել է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին Իրանը ներկայացրել է իրանական արտադրության Kowsar նորագույն կործանիչը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



