Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի ռազմաօդային ուժերին պատկանող F-5 կործանիչը կիրակի վթարվել է: Ինչպես հայտնում է «ԻՐՆԱ» գործակալությունը, ավիավթարը տեղի է ունեցել Խուզիստան նահանգի հարավարևելյան հատվածում:
Հաղորդվում է, որ օդանավը կործանվել է փորձնական թռիչքի ժամանակ, որն իրականացվել է Դիզֆուլ քաղաքի շրջանում, որտեղ գտնվում է ավիաբազան:
Օդանավի ղեկին գտնվելիս է եղել իրանական ռազմաօդային ուժերի փոխգնդապետը: Նա մահացել է վայրէջք կատարելու փորձի ժամանակ: Երկրորդ օդաչուն ողջ է մնացել և հոսպիտալացվել է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին Իրանը ներկայացրել է իրանական արտադրության Kowsar նորագույն կործանիչը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



