Լիբանանից մեկ օրում ավելի քան 200 փախստական է վերադարձել Սիրիա
INTERNATIONAL NEWSՎերջին մեկ օրում ավելի քան 200 սիրիացի է հայրենիք վերադարձել Լիբանանի տարածքից: РИА Новости-ի փոխանցմամբ այս մասին վկայում են Փախստականների ընդունման և տեղաբաշխման ռուսական կենտրոնի՝ կիրակի հրապարակված տեղեկագրի տվյալները:
«Վերջին մեկ օրում «Ջեյդեթ-Յաբուս» անցակետով 202 փախստական (61 կին, 103 երեխա) է Լիբանանից վերադարձել Սիրիայի Արաբական Հանրապետություն», - ասվում է փաստաթղթում:
Հաղորդվում է, որ հուլիսի 18-ից այլ երկրների տարածքներից ավելի քան 8800 մարդ է վերադարձել Սիրիա, որից 8522-ը՝ Լիբանանից, 318-ը՝ Հորդանանից:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



