Լիբանանից մեկ օրում ավելի քան 200 փախստական է վերադարձել Սիրիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎերջին մեկ օրում ավելի քան 200 սիրիացի է հայրենիք վերադարձել Լիբանանի տարածքից: РИА Новости-ի փոխանցմամբ այս մասին վկայում են Փախստականների ընդունման և տեղաբաշխման ռուսական կենտրոնի՝ կիրակի հրապարակված տեղեկագրի տվյալները:
«Վերջին մեկ օրում «Ջեյդեթ-Յաբուս» անցակետով 202 փախստական (61 կին, 103 երեխա) է Լիբանանից վերադարձել Սիրիայի Արաբական Հանրապետություն», - ասվում է փաստաթղթում:
Հաղորդվում է, որ հուլիսի 18-ից այլ երկրների տարածքներից ավելի քան 8800 մարդ է վերադարձել Սիրիա, որից 8522-ը՝ Լիբանանից, 318-ը՝ Հորդանանից:
1
Հայտնաբերվել է հինգ տարեկան աղջկա դիակ․ մայրը գլխավոր կասկածյալն է
2
Ավտոբուսի վարորդը թոշակառու կնոջը «դուրս է շպրտել» ՝ հրաժարվելով նրան անվճար տեղափոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3
Վթար է. նոյեմբերի 5-ին, 6-ին, 7-ին ջուր չի լինելու
4
Մաhացել է երգչուհի Էմմա Պետրոսյանի մայրը
5
Մտածում եմ` իմ երեխան չէ․ քննչական գործողություններ՝ 3-ամյա Տիգրանի հոր մասնակցությամբ



