Բրիտանիան կործանիչներ է օդ բարձրացրել Սև ծովի երկնքում՝ ռուսական ինքնաթիռների պատճառով
INTERNATIONAL NEWSԲրիտանական Eurofighter Typhoon կործանիչները կիրակի առավոտյան ուղեկցել են Սև ծովի ջրային տարածքի գլխավերևով անցնող երկու ռուսական ինքնաթիռին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է թագավորական ռազմաօդային ուժերի մամլո հաղորդագրության մեջ:
Ինչպես ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, «Թայֆունները» օդ են բարձրացել Ռումինիայի ավիաբազայից՝ արձագանքելով ՌԴ ռազմատիեզերական ուժերի Բե-12 հակասուզանավային և Ան-26 ռազմատրանսպորտային ինքնաթիռների թռիչքին:
Ընդգծվում է նաև, որ սա մեկ շաբաթվա ընթացքում գրանցված երրորդ դեպքն է, երբ թագավորական ռազմաօդային ուժերի կործանիչները «ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում հերթապահություն իրականացնելիս օդ են բարձրացել ռուսական ինքնաթիռների կողմից սադրիչ գործողությունները կանխելու նպատակով»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



