Բրիտանիան կործանիչներ է օդ բարձրացրել Սև ծովի երկնքում՝ ռուսական ինքնաթիռների պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանական Eurofighter Typhoon կործանիչները կիրակի առավոտյան ուղեկցել են Սև ծովի ջրային տարածքի գլխավերևով անցնող երկու ռուսական ինքնաթիռին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է թագավորական ռազմաօդային ուժերի մամլո հաղորդագրության մեջ:
Ինչպես ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, «Թայֆունները» օդ են բարձրացել Ռումինիայի ավիաբազայից՝ արձագանքելով ՌԴ ռազմատիեզերական ուժերի Բե-12 հակասուզանավային և Ան-26 ռազմատրանսպորտային ինքնաթիռների թռիչքին:
Ընդգծվում է նաև, որ սա մեկ շաբաթվա ընթացքում գրանցված երրորդ դեպքն է, երբ թագավորական ռազմաօդային ուժերի կործանիչները «ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում հերթապահություն իրականացնելիս օդ են բարձրացել ռուսական ինքնաթիռների կողմից սադրիչ գործողությունները կանխելու նպատակով»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



