Բուլղարիայում ավտոբուս է կողաշրջվել. 15 մարդ զոհվել է (լուսանկարներ)
INTERNATIONAL NEWSԲուլղարիայի Իսկարի կիրճի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել ավտոբուսի մասնակցությամբ, որի հետևանքով առնվազն 15 մարդ զոհվել է, շատերը վնասվածքներ են ստացել:
Ինչպես հայտնում է Sofia Globe պարբերականը, ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը, ինչի հետևանքով այն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել է: Ավտոբուսը, հավանաբար, նաև բախվել է մի քանի ավտոմեքենաների:
Դեպքի վայրում աշխատում են շտապ օգնության մասնագետները: Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել: Նրանցից ոմանց վիճակւ ծայրահեղ ծանր է:
Երկրի վարչապետ Բոյկո Բորիսովը հայտարարել է, որ օգոստոսի 27-ին երկրում սուգ կհայտարարվի:


1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



