Բուլղարիայում ավտոբուս է կողաշրջվել. 15 մարդ զոհվել է (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲուլղարիայի Իսկարի կիրճի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել ավտոբուսի մասնակցությամբ, որի հետևանքով առնվազն 15 մարդ զոհվել է, շատերը վնասվածքներ են ստացել:
Ինչպես հայտնում է Sofia Globe պարբերականը, ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը, ինչի հետևանքով այն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել է: Ավտոբուսը, հավանաբար, նաև բախվել է մի քանի ավտոմեքենաների:
Դեպքի վայրում աշխատում են շտապ օգնության մասնագետները: Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել: Նրանցից ոմանց վիճակւ ծայրահեղ ծանր է:
Երկրի վարչապետ Բոյկո Բորիսովը հայտարարել է, որ օգոստոսի 27-ին երկրում սուգ կհայտարարվի:


1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



