Հռոմի պապն արդարացի է անվանել հոգևորականների կողմից երեխաների շահագործման դեմ ուղղված զայրույթը
INTERNATIONAL NEWSՀռոմի Ֆրանցիսկոս պապը շաբաթ Իռլանդիա կատարած այցի շրջանակներում խոսել է Կաթոլիկ եկեղեցու անդամների կողմից երեխաների չարաշահման «սարսափելի հանցագործությունների» մասին՝ նշելով, որ զայրույթն արդարացված է:
«Եկեղեցական իշխանությունների՝ արքեպիսկոպոսների, վանահայրերի, քահանաների և մյուսների ձախողումը ճշգրիտ գնահատական տալու այս սարսափելի հանցագործություններին պատճառ է հանդիսացել միջազգային զայրույթի համար և շարունակում է ամոթի առարկա լինել Կաթոլիկ համայնքի համար: Ես ինքս կիսում եմ այդ զգացմունքները», -CNN-ի փոխանցմամբ՝ ասել է Հռոմի պապը:
Սրբազան քահանայապետը ելույթով հանդես է եկել Դուբլինի ամրոցում, որտեղ ներկա են գտնվել հարյուրավոր քաղաքական և հոգևոր բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև արտասահմանցի դիվանագետներ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



