Հռոմի պապն արդարացի է անվանել հոգևորականների կողմից երեխաների շահագործման դեմ ուղղված զայրույթը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀռոմի Ֆրանցիսկոս պապը շաբաթ Իռլանդիա կատարած այցի շրջանակներում խոսել է Կաթոլիկ եկեղեցու անդամների կողմից երեխաների չարաշահման «սարսափելի հանցագործությունների» մասին՝ նշելով, որ զայրույթն արդարացված է:
«Եկեղեցական իշխանությունների՝ արքեպիսկոպոսների, վանահայրերի, քահանաների և մյուսների ձախողումը ճշգրիտ գնահատական տալու այս սարսափելի հանցագործություններին պատճառ է հանդիսացել միջազգային զայրույթի համար և շարունակում է ամոթի առարկա լինել Կաթոլիկ համայնքի համար: Ես ինքս կիսում եմ այդ զգացմունքները», -CNN-ի փոխանցմամբ՝ ասել է Հռոմի պապը:
Սրբազան քահանայապետը ելույթով հանդես է եկել Դուբլինի ամրոցում, որտեղ ներկա են գտնվել հարյուրավոր քաղաքական և հոգևոր բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև արտասահմանցի դիվանագետներ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



