Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը հարձակվել է ոստիկանների վրա. կան վիրավորներ
INTERNATIONAL NEWSԱնհայտ անձը Մոսկվայի կենտրոնում հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա, մեկ ոստիկան վիրավորվել է: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչության մամլո հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, անհայտ անձը զենքի չպարզված տեսակից կրակ է բացել Ռուսաստանի ՆԳՆ մոսկովյան գլխավոր վարչության դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանության գնդի երկու ոստիկանի ուղղությամբ: Նրանցից մեկը վիրավորվել է:
Ոստիկանության աշխատակիցները պատասխան կրակ են բացել ծառայողական զենքից, որի արդյունքում հարձակում իրականացնողը վիրավորվել է:
Տուժած ոստիկանին անհրաժեշտ բուժօգնություն են ցույց տալիս: Դեպքի վայրում աշխատում է քննչական օպերատիվ խումբը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



