Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը հարձակվել է ոստիկանների վրա. կան վիրավորներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնհայտ անձը Մոսկվայի կենտրոնում հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա, մեկ ոստիկան վիրավորվել է: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչության մամլո հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, անհայտ անձը զենքի չպարզված տեսակից կրակ է բացել Ռուսաստանի ՆԳՆ մոսկովյան գլխավոր վարչության դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանության գնդի երկու ոստիկանի ուղղությամբ: Նրանցից մեկը վիրավորվել է:
Ոստիկանության աշխատակիցները պատասխան կրակ են բացել ծառայողական զենքից, որի արդյունքում հարձակում իրականացնողը վիրավորվել է:
Տուժած ոստիկանին անհրաժեշտ բուժօգնություն են ցույց տալիս: Դեպքի վայրում աշխատում է քննչական օպերատիվ խումբը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



