Համայնքները ներկայացնում են սուբվենցիայից օգտվելու մեծածավալ ծրագրեր
POLITICSՀՀ համայնքներից սուբվենցիայի տրամադրման նպատակով ներկայացվող ծրագրային հայտերի ծավալով և գործընթացի արդյունավետ կազմակերպման պահանջով պայմանավորված՝ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ներկայումս համայնքներում առկա են բավականին մեծ թվով ծրագրային առաջարկներ, որոնք սահմանված կարգով ներկայացնելու համար անհրաժեշտ է ներառել նախագծանախահաշվային փաստաթղթերը:
«Ներկայումս նախապատրաստվում են այդ ծրագրերի մշակման և նախագծերի պատվիրման աշխատանքները, ուստի, որոշմամբ առաջարկվում է սուբվենցիայի ծրագրային հայտերի ընդունման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Պապիկյանը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



