Համայնքները ներկայացնում են սուբվենցիայից օգտվելու մեծածավալ ծրագրեր
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ համայնքներից սուբվենցիայի տրամադրման նպատակով ներկայացվող ծրագրային հայտերի ծավալով և գործընթացի արդյունավետ կազմակերպման պահանջով պայմանավորված՝ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ներկայումս համայնքներում առկա են բավականին մեծ թվով ծրագրային առաջարկներ, որոնք սահմանված կարգով ներկայացնելու համար անհրաժեշտ է ներառել նախագծանախահաշվային փաստաթղթերը:
«Ներկայումս նախապատրաստվում են այդ ծրագրերի մշակման և նախագծերի պատվիրման աշխատանքները, ուստի, որոշմամբ առաջարկվում է սուբվենցիայի ծրագրային հայտերի ընդունման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Պապիկյանը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



