Բեռլինում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ՌԴ քաղաքացի է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSԳերմանացի ոստիկանները ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով Բեռլինում ձերբակալել են 31-ամյա ռուս քաղաքացի Մագոմեդ Ալի Ց.-ին: BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Գերմանիայի դաշնային դատախազության կայքում:
«Մեղադրյալը կասկածվում է նրանում, որ գործելով Ֆրանսիայում ձերբակալված Կլեմենտ Բ.-ի հետ միասին՝ ծանր, պետությանը սպառնացող հանցագործություն էր նախապատրաստում, ինչպես նաև պայթուցիկի կիրառմամբ ահաբեկչություն», - ասվում է դատախազության հայտարարության մեջ:
Կասկածյալի տանը խուզարկության ժամանակ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել, որոնք, ինչպես ենթադրում է հետաքննությունը, վերջինս պատրաստվում էր օգտագործել ռումբի պատրաստման համար:
Ենթադրվում է, որ ՌԴ քաղաքացին պատրաստվում էր պայթյուն իրականացնել Գերմանիայի տարածքում «հնարավորինս շատ մարդկանց սպանելու կամ վիրավորելու» նպատակով:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



