Բեռլինում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ՌԴ քաղաքացի է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանացի ոստիկանները ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով Բեռլինում ձերբակալել են 31-ամյա ռուս քաղաքացի Մագոմեդ Ալի Ց.-ին: BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Գերմանիայի դաշնային դատախազության կայքում:
«Մեղադրյալը կասկածվում է նրանում, որ գործելով Ֆրանսիայում ձերբակալված Կլեմենտ Բ.-ի հետ միասին՝ ծանր, պետությանը սպառնացող հանցագործություն էր նախապատրաստում, ինչպես նաև պայթուցիկի կիրառմամբ ահաբեկչություն», - ասվում է դատախազության հայտարարության մեջ:
Կասկածյալի տանը խուզարկության ժամանակ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել, որոնք, ինչպես ենթադրում է հետաքննությունը, վերջինս պատրաստվում էր օգտագործել ռումբի պատրաստման համար:
Ենթադրվում է, որ ՌԴ քաղաքացին պատրաստվում էր պայթյուն իրականացնել Գերմանիայի տարածքում «հնարավորինս շատ մարդկանց սպանելու կամ վիրավորելու» նպատակով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



