Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Թթվածնի հիմնական մատակարարները անտառները չեն

SOCIETY


Մենք գիտենք, որ..

Անտառները ծածկում են ցամաքի 30%–ը և համարվում են «երկրագնդի թոքերը». նրանք, կլանելով ածխաթթու գազը, ստեղծում են թթվածին և հանդիսանում են Երկրի թթվածնի հիմնական մատակարարը:

Իրականում այդպես չէ:

«Երկրագնդի թոքերը» գտնվում են համաշխարհային օվկիանոսում: Թթվածնի հիմնական մատակարար հանդիսանում են օվկիանոսի ջրիմուռները: Սրանք լինում են միաբջիջ, գաղութային և բազմաբջիջ։ Վերջիններս մեծամասամբ թելանման են, հազվադեպ՝ թիթեղանման։ Թթվածնի հիմնական արտադրողները միաբջիջ, միկրոսկոպիկ ջրիմուռներն են: Նրանց այլ կերպ կոչում են ֆիտոպլանկտոն, որոնք կազմում են օվկիանոսի պլանկտոնի մի մասը: Պլանկտոնի օրգանիզմների չափերը տատանվում են միլիմիկրոնից մինչև մի քանի մետրի սահմաններում։ Ելնելով այդ չափերից՝ տարբերում են (մանրագույններից դեպի խոշորները)՝ նանոպլանկտոն, միկրոպլանկտոն, մեզոպլանկտոն, մակրոպլանկտոն և մեգապլանկտոն։ Նրանց օրգանիզմում տեղի է ունենում նույն ֆոտոսինթեզի պրոցեսը, ինչը և այլ բույսերի և ծառերի կանաչ հատվածներում՝ ածխաթթու գազից և ջրից՝ լույսի էներգիայի օգտագործմամբ առաջանում են օրգանական նյութեր և որպես կողմնակի արդյունք՝ անջատվում է թթվածին: Պլանկտոնը անմիջականորեն կամ միջանկյալ օղակներով հանդիսանում է կենդանական աշխարհի սննդային շղթայի առաջին հիմնական օղակը:

Հարցն այն է, որ անտառների ծառերը իրոք արտադրում են թթվածին, բայց նրանց ավանդը մթնոլորտը թթվածնով հարստացնելու գործում զրոյական է: Գիտնականները հաշվել են, որ ամեն տարի մթնոլորտ է արտանետվում 145 միլիարդ տոննա թթվածին, ընդ որում՝ սրա հիմնական մասը ծախսվում է ոչ թե մոլորակի կենդանական աշխարհի շնչելու համար, այլ մեռած օրգանիզմների նեխման և քայքայման համար (սրա համար ծախսվում է 60%–ը): Ստացվում է այնպես, որ մոտավորապես ամեն ծառ իր գոյության ժամանակ արտադրած թթվածնի չափով էլ ծախսում է այն, երբ արդեն ընկել է և փտում է: Նույնը վերաբերում է նաև այլ բույսերին՝ տարբեր չափաբաժիններով: Օրինակ, ցամաքային բուսատեսակներից մթնոլորտը թթվածնով հարստացնելու գործում առաջատար է, ինչքան էլ զարմանալի լինի, տորֆային բուսականությունը: Տորֆային բույսերի կողմից արտադրված թթվածնի միայն 50 %–ն է հետագայում օգտագործվում նրանց քայքայման համար, քանի որ նրանք անաէրոբ եղանակով վեր են ածվում տորֆի:

«Երկրագնդի թոքերը» հանդիսացող, օվկիանոսում բնակվող պլանկտոնը 10 անգամ ավելի շատ թթվածին է արտադրում, քան պետք է նրան շնչելու համար: Այս ամենը բավարարում է, որ մնացած կենդանական աշխարհն էլ շնչի: Պլանկտոնի նեխման և քայքայման համար թթվածին քիչ է օգտագործվում: Սա կախված է առաջին հերթին նրա հետ, որ ջրի մեջ նեխման համար քիչ թթվածին է պետք, քանի որ սովորաբար մահացած ցանկացած օրգանիզմ կլանվում է այլ ծովային լեշակեր օրգանիզմի կողմից, վերջինս էլ մահանալու դեպքում՝ այլի կողմից, և այդպես շարունակ: Օրգանիզմի դիակի այն հատվածները, որոնք ոչ մեկի կողմից չեն օգտագործվում, նստում են օվկիանոսի հատակին և ծածկվում տիղմի շերտով, այսինքն՝ թթվածին չի ծախսվում: Հաշվարկված է, որ օվկիանոսում արտադրված թթվածնի միայն 20 %–ն է օգտագործվում օվկիանոսում մահացած օրգանիզմների նեխման և քայքայման համար:

Այսպիսով, օվկիանոսը մթնոլորտ է մատակարարում պլանկտոնի արտադրած թթվածնի 40 %–ը: Այս ավելցուկն էլ հենց օգտագործում են ցամաքում գտնվող այն վայրերը, որտեղ թթվածին չի արտադրվում՝ քաղաքները, գյուղերը, անապատները, լեռները և այլն:

Պետք է ողջունել այն բնապահպաններին, որոնք պայքարում են համաշխարհային օվկիանոսում «Երկրագնդի թոքերը» մաքուր պահելու համար: Պլանկտոնի համար մահաբեր են օվկիանոսի նավթային աղտոտումները, ծանր մետաղների արտանետումները և այլ աղտոտումները: Ինչ վերաբերում է անտառներին, ապա այստեղ ոչ միայն չպետք է թողնել, որ փտի ընկած ծառը, այլ նաև պետք է իրականացնել սանիտարական հատումներ՝ կտրել արդեն ծերացած ծառը: Արդյունքում անտառը չի ոչնչանում, բնության օրենքներով ընկած կամ կտրված ծառի փոխարեն սովորաբար այլ ծառ է աճում: Սա, անշուշտ, չի նշանակում, թե անխնա պետք է կոտորել անտառները, ուղղակի կտրելուն էլ ձև ու ժամանակ կա...

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League