Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը թվային հեռուստատեսային հաղորդակները մի քանի ժամով անջատվելու են
SOCIETY«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը, ժամը 06.00-09.00-ն, Երևանի հաղորդիչ կենտրոնում գործող թվային հեռուստատեսային հաղորդակներն անջատվելու են:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, նույն ժամանակահատվածում անջատվելու են նաև «Ռադիո Վան» ՍՊԸ (FM 103.1 ՄՀց) և «Ռադիո Ալֆա» ՍՊԸ (FM 104.9 ՄՀց) հեռարձակման տեխնիկական միջոցները:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



