Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը թվային հեռուստատեսային հաղորդակները մի քանի ժամով անջատվելու են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը, ժամը 06.00-09.00-ն, Երևանի հաղորդիչ կենտրոնում գործող թվային հեռուստատեսային հաղորդակներն անջատվելու են:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, նույն ժամանակահատվածում անջատվելու են նաև «Ռադիո Վան» ՍՊԸ (FM 103.1 ՄՀց) և «Ռադիո Ալֆա» ՍՊԸ (FM 104.9 ՄՀց) հեռարձակման տեխնիկական միջոցները:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



