Սաուդյան Արաբիայում իրավապաշտպան կնոջ են գլխատել
INTERNATIONAL NEWSՍաուդյան Արաբիայում հակակառավարական ցույցերին մասնակցելու համար գլխատել են իրավապաշտպան Իսրա ալ-Խոմգհեմին:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, նա մասնակցել է Քաթիֆ քաղաքում անցկացվող բողոքի ցույցերին, որտեղ էլ ձերբակալվել է: Նշվում է, որ վերջին տարիներին սա առաջին դեպքն է, երբ կնոջը մահապատժի են դատապարտում:
Իրենց դատավճռին ևս տասնյակ կին իրավապաշտպաններ են սպասում, որոնք մասնակցել են բողոքի ցույցերին:
29-ամյա Իսրային ամուսնու և 4 այլ իրավապաշտպանի հետ միասին ձերբակալել էին 2015-ին «իշխանություններին չհնազանդվելու համար»: Դատավճիռն իրականացրել են օգոստոսի 20-ին:
Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ 2017 թվականին Սաուդյան Արաբիայում 146 մարդ է մահապատժի ենթարկվել:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank and Idram Alongside the “Matemik” NGO
3
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
4
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
5
Safe environment – Equal opportunities



