Սաուդյան Արաբիայում իրավապաշտպան կնոջ են գլխատել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայում հակակառավարական ցույցերին մասնակցելու համար գլխատել են իրավապաշտպան Իսրա ալ-Խոմգհեմին:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, նա մասնակցել է Քաթիֆ քաղաքում անցկացվող բողոքի ցույցերին, որտեղ էլ ձերբակալվել է: Նշվում է, որ վերջին տարիներին սա առաջին դեպքն է, երբ կնոջը մահապատժի են դատապարտում:
Իրենց դատավճռին ևս տասնյակ կին իրավապաշտպաններ են սպասում, որոնք մասնակցել են բողոքի ցույցերին:
29-ամյա Իսրային ամուսնու և 4 այլ իրավապաշտպանի հետ միասին ձերբակալել էին 2015-ին «իշխանություններին չհնազանդվելու համար»: Դատավճիռն իրականացրել են օգոստոսի 20-ին:
Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ 2017 թվականին Սաուդյան Արաբիայում 146 մարդ է մահապատժի ենթարկվել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



