Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Օձունի քսանամյա մութ շղարշների բացմանն ընդառաջ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Վերջին շրջանում քանիցս ականատես ենք լինում որոշ նախկին և ներկա չինովնիկների կողմից պետական միջոցների մսխման և իրենց պաշտոնական դիրքի չարաշահումների դեպքերի հետ: Անհասկանալի օրինաչափությամբ հիմնական շեշտադրումը կատարվում է մայրաքաղաքում և խոշոր համայնքներում կատարված դեպքերին: Թերևս մնացած համայնքներում նմանօրինակ դեպքերի պակաս ևս չունենք: Ահա մի քանի փաստեր և անբարեխղճության դրվագներ ՀՀ ամենամեծ համայնքներից մեկում՝ Օձունում վերջին տասնամյակում կատարված դեպքերից:
 
Օձունում վերջին տասը տարում համայնքապետ է ՀՀԿ–ական Արսեն Տիտանյանը, ով իր նախորդի տասնամյա իշխանությունը տապալեց ժողովրդական համախմբման միջոցով, սակայն ընտրվելու հաջորդ օրն իսկ որդեգրեց նույն գործելաոճը և լծվեց Օձունի լճացման գործընթացին: 
 
Տիտանյանների կլանի գործունեությունների շղթան բավականին լայն է ու բազմավեկտոր: 2011–12 թթ. Ա. Տիտանյանը համայնքի միջոցներով գնել է երկու կոմբայն և T–150 մակնիշի «Կիրովեց» տրակտոր, որոնք, սակայն, համայնքի բյուջե ոչ մի դրամական մուտք չեն ապահովել: Ինչպես վերջին տարիների, այնպես էլ այս տարվա հացահատիկի բերքահավաքը կատարվել է այլ համայնքների և մասնավոր կոմբայններով: Նշենք նաև, որ գնված երկու կոմբայններից մեկն է աշխատող, իսկ մյուսն ընդամենը որպես պահեստամասերի «հավաքածու» է օգտագործելի. սա արվել է հետագայում՝ իր հեռանալուց հետո, «ռասկուլաչիտ» արված կոմբայնը որպես գնված ապրանք ներկաացնելու համար: 
 
Տիտանյանի գործունեությունը բավականին անբռնազբոս է նաև համայնքի բնակչության հանդեպ. համայնքում կատարվող գնումների գործընթացը կատարվում է գաղտնի, կայքում ոչինչ տեղադրված չէ: Հետաքրքրականն այն է, որ գնումների բոլոր մրցույթներում հաղթում են գյուղապետին և նրա ազգականներին պատկանող ՍՊԸ–ները: Հարկ  է նշել, որ մրցույթների մասին նախօրոք հրապարակվում են այնպիսի թերթերում, որոնք բավականին քիչ բաժանորդներ ունեն (դա արվում է գիտակցաբար՝ մյուս ՍՊԸ–ների մասնակցությունը կանխելու համար): 
 
Համայնքին պատկանող մանկապարտեզների գնումների գործընթացը նույնպես քողարկված է մութ շղարշով: «Զարմանալիորեն» մանկապարտեզի ողջ սնունդը գնվում է Տիտանյանի մորը պատկանող խանութ–տնակից, որտեղ չկան սանիտարական նորմալ պայմաններ և ՍԱՏՄ–ի չափորոշիչներին չեն համապատասխանում: Օձունի «բազմազբաղ» գյուղապետն իր գործունեության շրջանակում չի մոռանում նաև իր սեփական ընկերությունների աշխատակիցներին՝ նրանց պարբերաբար տրամադրելով սոցիալական օգնություններ համայնքային բյուջեից, իսկ, օրինակ, համայնքի կոմունալ ծառայության ղեկավարը Տիտանյանի անասնագոմի վարիչն էր (հաճելին՝ համադրված օգտակարի հետ), ով փոխարինվեց միայն հեղափոխությունից հետո՝ ավելորդ քաշքշուկից խուսափելու համար:
 
Տիտանյանն աչքի է ընկնում նաև գյուղում տարածքների ակտիվ վաճառքով՝ հիմնականում իր հարազատ–բարեկամներին, ովքեր շինարարություններ են իրականացնում առանց շինթույլտվության՝ ապօրինի. գրեթե նախապես մրցույթներ չեն հայտարարվում, և հողատարածքները վաճառվում են ինքնարժեքով: 
 
Ընդգծենք, որ համայնքային բյուջեից ամեն տարի գումար է դուրս գրվել հեռավոր արոտավայրեր գնացող ճանապարհը բարեկարգելու նպատակով, սակայն դրանց հետ կապ ունեցող յուրաքանչյուր օձունցի տեղյակ է, որ ոչ մի աշխատանք չի կատարվում, իսկ եթե աշխատանքներ կատարվում էլ են, ապա ծառայում են միայն Տիտանյանի անասունների պահման վայր հանդամասը բարեկարգելու համար: 
 
Նշենք նաև, որ նախընտրական ծրագրերում Տիտանյանը երկու անգամ խոստացել էր լուծել գյուղի հեղեղատարների հարցը, որը մինչ այսօր շարունակում է Օձունի համար մնալ պատուհաս՝ գարնանային անձրևների ժամանակ գյուղում հնարավոր է շրջել միայն ջրանավակներով: 
 
Արսեն Տիտանյանը 2008–2018 թթ. իր ունեցվածքը գրեթե հազարապատկել է՝ հասարակ գյուղացուց դարձել է ֆերմեր–գյուղատնտես և մարզային մինի–օլիգարխ ու իր ունեցվածքով երևի թե կզիջի միայն իր հորեղբայր Սանասար Տիտանյանին, ով նույնպես հարստացել է բավականին կասկածելի և անհասկանալի պայմաններում: 
 
Հ.Գ.– Ըստ օդում կախված լուրերի, «գյուղապետ–ֆերմերն» ինչ–որ ծրագրով, որով նախատեսված է եղել համայնքը համալրել ցեղային անասուններով և զարգացնել տավարաբուծությունը, համալրել է սեփական անասնագոմը, իսկ արդեն հեղափոխությունից հետո շատ կազմակերպված, ավելորդ գլխացավանքից և պատասխանատվությունից խուսափելու համար, սկսել է արագ թափով վաճառել որոշակի քանակի անասուն՝ միսը վաճառելով Երևանում գտնվող իր սեփական խանութում:
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League