Ֆրանսիայում 18-ամյա երիտասարդը գիշերային ակումբի մոտ մարդկանց զանգվածային վրաերթի է ենթարկել
INTERNATIONAL NEWSՖրանսիայի Նոռ դեպարտամենտում 18-ամյա երիտասարդը գիշերային ակումբի մոտակայքում մեքենայով զանգվածային վրաերթի է ենթարկել տեղի բնակիչների խմբի, միջադեպի հետևանքով 7 մարդ ստացել է մարմնական տարբեր վնասվածքներ, հաղորդում է LCI հեռուստաալիքը։
Նշվում է, որ վարորդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Մարդկանց զանգվածային վրաերթի ենթարկելուց հետո մեքենան բախվել է փողոցի սյանը։
Հայտնի է, որ տուժածներից երկուսի համար, որոնց վիճակը ծայրահեղ ծանր է, ուղարկվել է շտապօգնության ուղղաթիռ։
ՄԻջադեպի պատճառների մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվում, սակայն նշվում է, որ ոչ սթափ վիճակում գտնված երիտասարդը վիճել էր ակումբի տնօրինության հետ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



