Ֆրանսիայում 18-ամյա երիտասարդը գիշերային ակումբի մոտ մարդկանց զանգվածային վրաերթի է ենթարկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի Նոռ դեպարտամենտում 18-ամյա երիտասարդը գիշերային ակումբի մոտակայքում մեքենայով զանգվածային վրաերթի է ենթարկել տեղի բնակիչների խմբի, միջադեպի հետևանքով 7 մարդ ստացել է մարմնական տարբեր վնասվածքներ, հաղորդում է LCI հեռուստաալիքը։
Նշվում է, որ վարորդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Մարդկանց զանգվածային վրաերթի ենթարկելուց հետո մեքենան բախվել է փողոցի սյանը։
Հայտնի է, որ տուժածներից երկուսի համար, որոնց վիճակը ծայրահեղ ծանր է, ուղարկվել է շտապօգնության ուղղաթիռ։
ՄԻջադեպի պատճառների մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվում, սակայն նշվում է, որ ոչ սթափ վիճակում գտնված երիտասարդը վիճել էր ակումբի տնօրինության հետ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



