Քաղաքացի Արթուր Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել հեռախոսի նամակագրությունը ապօրինաբար կարդալու համար
SOCIETYՎաղը՝ օգոստոսի 20-ին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է ՀՀ քաղաքացի Արթուր Ռոբերտի Բաղդասարյանի գործի քննությունը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ուրիշի նամակագրության գաղտնիության իրավունքը ապօրինի խախտելու համար։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Բաղդասարյանը 2018թ. ապրիլի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում գտնվող իր բնակության վայրում, ուղղակի դիտավորությամբ, առանց Սվետլանա Խեչումյանի թույլտվության, ծանոթացել է վերջինիս բջջային հեռախոսում առկա նամակագրությանը, այդ կերպ ապօրինի խախտելով նրա նամակագրության գաղտնիության իրավունքը:Նախկինում չդատված Արթուր Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



