Քաղաքացի Արթուր Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել հեռախոսի նամակագրությունը ապօրինաբար կարդալու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎաղը՝ օգոստոսի 20-ին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է ՀՀ քաղաքացի Արթուր Ռոբերտի Բաղդասարյանի գործի քննությունը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ուրիշի նամակագրության գաղտնիության իրավունքը ապօրինի խախտելու համար։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Բաղդասարյանը 2018թ. ապրիլի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում գտնվող իր բնակության վայրում, ուղղակի դիտավորությամբ, առանց Սվետլանա Խեչումյանի թույլտվության, ծանոթացել է վերջինիս բջջային հեռախոսում առկա նամակագրությանը, այդ կերպ ապօրինի խախտելով նրա նամակագրության գաղտնիության իրավունքը:Նախկինում չդատված Արթուր Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



