Yerevan, 03.July.2026,
00
:
00
BREAKING


Բնապահպանական կազմակերպությունները մի շարք առաջարկներ են արել նախարարին

SOCIETY

Տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարին կից  հասարակական խորհրդի 2015 թվականի հերթական նիստը: Հասարակական խորհրդի անդամների բարձրացրած հարցերի հիման վրա ձեւավորված նիստի օրակարգում ընդգրկված էին բնության հատուկ պահպանվող տարածքների /ԲՀՊՏ/ պահպանության վիճակին, էկոտուրիզմին եւ ոլորտում ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր:

Հասարակական խորհրդի նախագահ, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը բացելով նիստը` խորհրդի հաստատմանն է ներկայացրել օրակարգը, ինչից հետո խոսքը փոխանցել է առաջին հարցը զեկուցողին:

ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, «Հայկական էկոտուրիստական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Գալյանը ներկայացրել է բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացման անհրաժեշտությունը, հեռանկարները եւ դրան խթանող միջոցառումները: Բանախոսն առաջարկել է մշակել էկոտուրիզմի զարգացման ռազմավարություն, ինչպես նաեւ համակարգել ԲՀՊՏ-ներում տարբեր ներդրումային ծրագրերով իրականացվող էկոտուրիզմի խթանման բաղադրիչները:

Բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր վիճակի վերաբերյալ դիտարկումներ է ներկայացրել խորհրդի նիստին որպես փորձագետ հրավիրված «Թռչունների պահպանության միություն» ՀԿ նախագահ Մամիկոն Ղասաբյանը:

Շահագրգիռ քննարկման ժամանակ խորհրդի անդամները կարեւորել են էկոտուրիզմի ճիշտ կազմակերպման, էկոտուրիստական գործունեության հավատարմագրման, ԲՀՊՏ-ներում այդ նպատակով պահպանման գոտիների ձեւավորման եւ այլ հարցերը: Ամփոփելով առաջին հարցի քննարկումը` նախարար Արամայիս Գրիգորյանը հայտնել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից գործնական քայլեր են արվում ազգային պարկերում էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ, ինչն էականորեն կնպաստի ԲՀՊՏ-ների պահպանման համար անհրաժեշտ միջոցների ներգրավմանը:

«Քայլ» հասարակական կազմակերպության նախագահ Գալուստ Նանյանը ներկայացրել է ԲՀՊՏ-ներում կատարվող ներդրումների խնդիրը, որի համատեքստում խորհրդի քննարկմանն է ներկայացրել «Հանքավանի» ջրաբանական  եւ «Որդան կարմիր» պետական արգելավայրերի վիճակը: Ըստ բանախոսի դիտարկումների` արգելավայրերը պատշաճ կարգով  սահմանազատված չեն հարակից համայնքային տարածքներից, ինչի արդյունքում արգելավայրի ռեժիմի խախտումներ են արձանագրվում: Գ. Նանյանն առաջարկել է մասնավորապես «Որդան կարմիր» պետական արգելավայրի տարածքները ցանկապատելու համար միջոցներ ներգրավել: Զեկուցողը բարձրացրել է նաեւ արգելավայրի հարակից տարածքների համայնքների բնակիչների շրջանում իրազեկման աշխատանքներ ծավալելու հարցը:

Հասարակական խորհրդի նախագահ Արամայիս Գրիգորյանը ներկաներին տեղեկացրել է, որ «Որդան կարմիր» պետական արգելավայր կատարած իր այցի ժամանակ հանձնարարել է միջոցներ ձեռնարկել արգելավայրի  սահմանազատման ուղղությամբ: «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» նախագահ Ռուբեն Խաչատրյանն, անդրադառնալով հասարակության իրազեկման խնդիրներին, հասարակական խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ Երեւանի կենդանաբանական այգում նախատեսվում է ստեղծել ԲՀՊՏ-ներին վերաբերող տեղեկատվական կենտրոն, ինչը թույլ կտա այգու բազմահազար այցելուներին տեղեկատվություն տրամադրել  բնության հատուկ պահպանվող տարածքների եւ էկոտուրիստական ծառայությունների մասին:

Ամփոփելով նիստը` Խորհրդի նախագահ Արամայիս Գրիգորյանը հայտնել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստ է օպերատիվ կերպով կազմակերպել քննարկումներ եւ արձագանքել հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված հրատապ հարցերին:

Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”