Բուրաստան գյուղում անասնագոմ է այրվել
SOCIETYԱրարատի մարզի Բուրաստան գյուղում անասնագոմ է այրվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:
«Օգոստոսի 17-ին, ժամը 23:47-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղում` կամրջի մոտակայքում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բուրաստան գյուղի վարչական տարածքի սկզբնամասում»,- նշված է հաղորդագրությունում:
ԱԻՆ-ը հայտնում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 00:00-ին, մարվել՝ 00:09-ին: Ամբողջությամբ այրվել է փայտյա տնակը (մոտ 27 քմ) և մասամբ «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենայի թափքը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



