Բուրաստան գյուղում անասնագոմ է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրարատի մարզի Բուրաստան գյուղում անասնագոմ է այրվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:
«Օգոստոսի 17-ին, ժամը 23:47-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղում` կամրջի մոտակայքում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բուրաստան գյուղի վարչական տարածքի սկզբնամասում»,- նշված է հաղորդագրությունում:
ԱԻՆ-ը հայտնում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 00:00-ին, մարվել՝ 00:09-ին: Ամբողջությամբ այրվել է փայտյա տնակը (մոտ 27 քմ) և մասամբ «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենայի թափքը:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



