Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած գերմանական ռումբը հայտնվել է ֆրանսիացի ձկնորսների ցանցում
INTERNATIONAL NEWSԵրկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած գերմանական ռումբը, որը շուրջ մեկ տոննա է կշռում, հայտնվել է ֆրանսիական Le Retour ձկնորսական նավի ցանցում:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, դա տեղի է ունեցել Լա Մանշ նեղուցում՝ Ֆրանսիայի հյուսիսարևմտյան ափերից 4 կմ հեռավորությամբ:
Հաղորդվում է, որ ռումբը շուրջ 860 կգ պայթուցիկ նյութ է պարունակում, և չնայած տարիքին՝ դեռևս վտանգ է ներկայացնում. ռումբի ցանկացած շարժում կարող է պայթյունի պատճառ դառնալ:
Ինչպես ասվում է տեղի իշխանությունների մամլո հաղորդագրության մեջ, ռումբի՝ ձկնորսական ցանցում հայտնվելու մասին լուր ստանալուց անմիջապես հետո սակրավորներ են ուղարկվել դեպքի վայր: Պայթյունավտանգ լինելու պատճառով ռումբը կրկին ընկղմել են ծովը: Այն կվնասազերծվի հաջորդ շավաթվա մեջ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



