Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած գերմանական ռումբը հայտնվել է ֆրանսիացի ձկնորսների ցանցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած գերմանական ռումբը, որը շուրջ մեկ տոննա է կշռում, հայտնվել է ֆրանսիական Le Retour ձկնորսական նավի ցանցում:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, դա տեղի է ունեցել Լա Մանշ նեղուցում՝ Ֆրանսիայի հյուսիսարևմտյան ափերից 4 կմ հեռավորությամբ:
Հաղորդվում է, որ ռումբը շուրջ 860 կգ պայթուցիկ նյութ է պարունակում, և չնայած տարիքին՝ դեռևս վտանգ է ներկայացնում. ռումբի ցանկացած շարժում կարող է պայթյունի պատճառ դառնալ:
Ինչպես ասվում է տեղի իշխանությունների մամլո հաղորդագրության մեջ, ռումբի՝ ձկնորսական ցանցում հայտնվելու մասին լուր ստանալուց անմիջապես հետո սակրավորներ են ուղարկվել դեպքի վայր: Պայթյունավտանգ լինելու պատճառով ռումբը կրկին ընկղմել են ծովը: Այն կվնասազերծվի հաջորդ շավաթվա մեջ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



